Աբդուլլահ Գյուլ. «Թյուրքալեզու երկրների հաջորդ գագաթնաժողովը Ղարաբաղում անցկացնելու մեծ ցանկություն ունեմ»
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ելույթ է ունեցել Ադրբեջանի Գաբալա քաղաքում կազմակերպված թյուրքալեզու երկրների գործարար համագործակցության խորհրդի 3-րդ գագաթնաժողովում: Այս մասին հայտնում է «Ermenihaber.am» լրատվականը` վկայակոչելով թուրքական «Internerthaber» կայքի հրապարակումը:
Գյուլը նշել է, որ թյուրքական աշխարհի նոր տրանսպորտային հաղորդակցման նախագծերը փոխում են տարածաշրջանային հավասարակշռությունը, ինչպես նաև ժամանակակից «մետաքսի ճանապարհի» ստեղծմամբ թյուրքական աշխարհի բարօրությունը հսկայական առաջընթաց կգրանցի:
Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին: Գյուլը, թյուրքական պետությունների դիվանագիտական խնդիրներին անդրադառնալիս ասել է. «Պետք վերջ դրվի բռնազավթմանը: Թյուրքալեզու երկրների հաջորդ գագաթնաժողովը միասին Ղարաբաղում անցկացնելու մեծ ցանկություն ունեմ»:
Աբդուլահ Գյուլի խոսքերն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ամենասեղմ ժամկետներում խաղաղ ճանապարհով և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա պետք է լուծվի:
«Դրա համար մենք կշարունակենք մեր ուժերի ներածին չափով աջակցել Ադրբեջանին»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում