Ապարանում տեղակայված խաչի՝ քամու ժամանակ առաջացնող սարսափազդու աղմուկի հետևանքով տարածքում ոչ մի կենդանի չի մնացել
«Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան կոչվող կառույց-հուշարձանի վրա պատրաստվում է օգոստոսի 17-ին հերթական՝ 1713-րդ խաչը տեղադրել։ Այն թեև խորհրդանշում է Հայաստանում քրիստոնեության ընդունման տարիքը, և ենթադրվում է, որ պետք է Աստծո օրհնությունը բերեր Հայաստանին ու դատախազի հարազատ Ապարանին, սակայն հակառակ էֆեկտն է առաջացրել:
«Հրապարակ»-ը գրում է, որ իրար զոդված երկաթե խաչերի միջով անցնելով` քամին սարսափազդու աղմուկ, սուլոց է առաջացնում: Քանի որ խաչը բարձունքի վրա է, իսկ այստեղ միշտ քամի է լինում, դրա առաջացրած չարագուշակ ձայները տարածվում են հսկա տարածքի վրա: Այնպես որ, խաչի տեղադրումից հետո այս տարածքում ոչ մի կենդանի ու թռչուն չի մնացել: