Իրանի ԱԳ նախարարը ԻՀԿ գլխավոր քարտուղարին կոչ է արել անհապաղ միջամտել Եգիպտոսում տեղի ունեցող զարգացումներին
«Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը դատապարտել է Եգիպտոսի անպաշտպան բնակչության հանդեպ իրականացվող սպանությունները»,- այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ ԻԻՀ ԱԳ նախարարը Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գլխավոր քարտուղար Էքմալ էդ-Դին Էհսանօղլուհի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, անդրադառնալով Եգիպտոսում առկա լարված իրավիճակին, ԻՀԿ-ին կոչ է արել անհապաղ միջամտել թուլացնելու Եգիպտոսում առկա լարվածությունը:
Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը, ԻԻՀ Մեջլիսի կողմից վստահության քվե ստանալու առթիվ շնորհավորելով Զարիֆին, վստահեցրել է, որ ԻՀԿ-ն ամեն ինչ անում է, որպեսզի Եգիպտոսում առկա ճգնաժամը խաղաղ ճանապարհով հանգուցալուծվի: