Արդեն նախկին ԱԳ նախարար Սալեհին նշանակվել է Իրանի փոխնախագահ և Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար
«Ալի Աքբար Սալեհին նշանակվել է Իրանի փոխնախագահ և Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Նկատենք, որ Ալի Աքբար Սալեհին մեկ անգամ արդեն զբաղեցրել է Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի պաշտոնը: 2010թ. դեկտեմբերին, երբ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնանկ արեց Մանուչեհր Մոթթաքիին, ԱԳ նախարար նշանակվեց Ալի Աքբար Սալեհին:
Հավելենք, որ նախօրեին ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Մեջլիսի կողմից ստացավ վստահության քվե: Քվերակության ժամանակ Զարիֆը ստացել է 232 կողմ, 36 դեմ և 13 ձեռնպահ ձայներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում