Արա Զոհրաբյանը Փաստաբանների պալատի նախագահ դառնալու անհամեմատ մեծ շանսեր ունի
Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 14-ին: Թեկնածուները երկուսն են՝ փորձառու փաստաբան Կրոմվել Գրիգորյանն ու ՓՊ փոխնախագահ Արա Զոհրաբյանը: Ավելի վաղ լուրեր կային, որ առաջադրվելու է նաև Հայկ Ալումյանը, սակայն վերջինս հայտարարել է, որ չի պատրաստվում թեկնածությունը դնել:
«Հրապարակ»-ը գրում է, որ փաստաբանների շրջանում համոզմունք կա, որ Արա Զոհրաբյանն անհամեմատ ավելի մեծ շանս ունի հաղթելու, քան Կրոմվել Գրիգորյանը: Այս համոզմունքն ամրապնդվեց մարտին կայացած փաստաբանների խորհրդի ընտրություններից հետո, երբ պարզվեց, որ Կրոմվել Գրիգորյանին չհաջողվեց անգամ խորհրդի անդամ դառնալ: