Մ. Ասատրյան. Չեղյալ համարել գենդերային օրենքը (Տեսանյութ)
Վտանգված է ոչ միայն մեր, այլև մեր սերունդների ու ազգի ապագան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով գենդերային օրենքին` հայտարարեց գրող- հրապարակախոս Լիա Ավետիսյանը: Նա կոչ արեց տարբեր ՀԿ-ներին` միանալ իրենց` «այլասերություն դեմ պայքարին»:
«Պահանջում ենք չեղյալ համարել այդ օրենքը, կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների հավասարության ապահովման հետագա օրինագծերը կազմել այնպես, որպեսզի դրանցում միանշանակ հասկացվի ու ենթադրվի սեռերի միայն ավանդական, կենսաբանական ընկալումը` կին և տղամարդ, և դրան համապատասխան սոցիալական վարքը»,-«Համահայկական ծնողական կոմիտե»-ի ու «Ոչ գենդերային այլասերությանը» ՀԿ-ի նախապես պատրաստած կոչ հայտարարությունն ընթերցեց Լ. Ավետիսյանը:
ՀԿ-ները պահանջում են արգելել այլասերող կողմնորոշումների ու կենսակերպի քարոզն ու գովազդը հատկապես անչափահասների շրջանում:
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին ընդունած «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման» մասին օրենքում գենդեր հասկացությունը սահմանվում է որպես տարբեր սեռերի անձանց ձեռքբերովի սոցիալապես ամրագևրված վարք: Սա էլ հենց անհագստացրել է տարբեր ՀԿ-ների ու անհատների:
«Այդ բազմանշանակ սահմանումը դուրս է գալիս կանանց ու տղամարդկանց իրավահավասարության ավանդական ընկալման շրջանակներից ու ենթադրում սեփական սոցիալական վարքի ընտրություն` անկախ իր կենսաբանական սեռից` օրինակ արվամոլներ, իգամոլներ և այլն»,- ասաց Ասատրյանը` ավելացնելով, որ դա սպառնալիք է հայկական ընտանիքին, ազգին:
Հիշեցնենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանն օրերս հայտարարել էր. «Հետևելով մամուլի և սոցիալական ցանցերում տեղ գտած տարաբնույթ տեղեկատվությանը, տեսնելով հասարակության մտահոգությունը` ցանկանում եմ տեղեկացնել, որ այդ ձևակերպման փոփոխման վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից կա բանավոր հանձնարարական: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ և համապատասխան փոփոխման նախագիծը կներկայացվի ԱԺ աշնանային նստաշրջանին»: