
Արզնու հանքային ջրերի գործարանի մոտ հրդեհ է բռնկվել
Այսօր առավոտյան, ժամը 07.15-ին ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արզնու հանքային ջրերի գործարանի մոտակայքում գտնվող փայտի արտադրամասի տանիքում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Ժամը 07.33-ին հաստատվել է հրդեհի բարդության «Բիս-1» կանչ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը: Ժամը 07.40-ին հաստատվել է հրդեհի բարդության 2-րդ կանչ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: