Հայաստանում «օրենքով գող» չկա
Հայաստանի իշխանությունների կողմից «օրենքով գող»-երին դուրս հրավիրելու մեկ դեպք է եղել 1994-1995 թվականներին, երբ Վանո Սիրադեղյանի հրահանգով նրանք վտարվեցին երկրից ու այժմ Հայաստանում «օրենքով գող» չկա: Նրանք գալիս գնում են: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քրեական աշխարհի հեղինակությունների մասին գրող Սերգեյ Գալոյանը:
Վանո Սիրադեղյանի այդ քայլը Գալոյանը համեմատեց Մուսոլինիի ու Սաակաշվիլիի արածների հետ ու հավելեց. «Գոնե մի 10 տարով երկիրը մաքրվում է»:
Նա ասաց, որ Հայաստանում «օրենքով գող» չկա և փառք տվեց Աստծուն, որ վերջին տարում Հայաստանում աղմուկ հանած սպանություններ չեն եղել: Գալոյանի խոսքով, վերջին օրենքով գողը Խոյեցյանն էր՝ «Խոյ» մականունով: «Օրենքով գող էսօր չկա, դա մի կողմից էսօրվա օրով լավ է, քանի որ այսօր քրեածին մեծ հանցագործություններ չկան, մյուս կողմից դա կբերի մի քնկոտ դաշտի, ինչի արդյունքում ի հայտ կգան ավանտյուրիստներ, անարժան մարդիկ և կասեն, որ իրենք գող են»,- հայտարարեց Գալոյանը:
Գրողի տվյալներով, ընդհանուր առմամբ 44 հայազգի «օրենքով գող» կա, իսկ նրանց մեծ մասը դրսում է:
Ինչ վերաբերում է քրեական աշխարհում այժմ տիրող իրավիճակին, ապա ըստ Գալոյանի, այդ աշխարհում պատերազմը սկսվեց 2013-ին Դեդ Հասանի սպանությունից հետո: «Երկու հակադիր խմբավորումների կողմից արդեն 125 մարդ սպանվել է, ու դեռ սպասվում են նոր զարգացումներ»,- ներկայացրեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում