Եկատերինբուրգում ձերբակալվել են 72 ֆուտբոլային ֆանատներ
Եկատերինբուրգում ոստիկանները ձերբակալել են 72 երկրպագուների, ովքեր «Ուրալ»-«Ամկար» հանդիպումից առաջ վիճաբանել են: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:
Ֆանատները դեռ առավոտից հավաքվել են կենտրոնական մարզադաշտ տանող փողոցներում և ինչ-որ պահի միմյանց չեն հասկացել: Ծեծկռտուքը կանխել է ոստիկանությունը և նախնական տեղեկությունների համաձայն` վեճի հրահրող կողմ են հանդիսացել տեղի երկրպագուները:
Ձերբակալվածները ոստիականական տարբեր բաժանմունքներում են և նրանց ցուցմունքների հիման վրա կկազմվեն զեկույցներ` մանր խուլիգանական արարքի մեղադրանքով:
Հավելենք, որ «Ուրալ»-«Ամկար» հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով: Եկատերինբուրգի թիմի կազմում խաղին մասնակցել են Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Էդգար Մանուչարյանն ու Արթուր Սարկիսովը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում