Անչափահասին Արաբկիրի ոստիկանությունում ծեծել են. Գործը հնարավոր է հասնի ՀՔԾ
Մի խումբ անձանց կողմից խոշոր չափի կողոպուտ կատարելու համար կասկածվող 16-ամյա Էմիլ Հարությունի Հակոբյանը մի քանի օր անընդմեջ դաժան ծեծի է ենթարկվել Արաբկիրի ոստիկանության բաժանմունքում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Հայկի պաշտպան Արթուր Ալիխանյանը:
«Հայկին բերման են ենթարկել օգոստոսի 15-ին՝ ժամը 5-ի սահմաններում, իսկ իրականում բերման ենթարկելու որոշումը գրել են ժամը 22:30-ին: Հետո ձերբակալման արձանագրությունը գրել են արդեն ամսի 16-ի գիշերը ժամը 01:20-ին ու ձերբակալվածի կարգավիճակում պահել մինչև երեկ ուշ ժամը. 72 ժամից կես ժամ 40 րոպե ավել են պահել: Բայց դատարանը խափանման միջոցը կալանքն ընտրեց»,- ներկայացրեց փաստաբանը:
Նա ասաց նաև որ Էմիլի խոշտանգման մասին հաղորդում ներկայացրել է Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Արա Զոհրաբյանին, ով ՓՊ-ում ոստիկանության հետ կապերն է համակարգում: «Ըստ երևույթին, գործը կհասնի Հատուկ քննչական ծառայություն»,- հույս ունի Ալիխանյանը:
Փաստաբանի խոսքով, իր անչափահաս պաշտպանյալն ասել է, որ իրեն ծեծել են՝ գլխի հատվածում ու դեմքին պարբերաբար խփելով: «Երեկ, օգոստոսի 18-ին Հայկը ներկայացել էր տեսակցության աչքերի տակը կապույտ: Առերեսման ժամանակ միջնորդել եմ դատաբժշկի ուղեգիր տրամադրել, փորձաքննության ենթարկել իմ պաշտպանյալին»,- ասաց փաստաբան Ալիխանյանը` նշելով, որ «ծեծի ենթարկել են քրեականի աշխատակիցները»:
Փաստաբանը փոխանցեց նաև, որ իր պաշտպանյալն ասել է, թե տեսնելուն պես կարող է ճանաչել իրեն ծեծող ոստիկաններին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները