Այո, ինձ ծակել են սուր կտրող-ծակող գործիքով. Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյան
«Այո, ինձ ծակել են սուր ծակող-կտրող գործիքով, բայց ոչ Ձեր նշած մարդը ու համենայն դեպս ոչ միջադեպի ժամանակ, այլ հիվանդանոցում՝ երբ ինձ վիրահատեցին»,- Panorama.am-ի հետ զրույցում կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ հերքելով իրեն դանակահարելու վերաբերյալ լրատվամիջոցներում տարածված լուրերը:
Նշենք, որ այսօր առավոտից համացանցում լուրեր էին տարածվում, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դանակով հարվածել է ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանին:
Վահե Հակոբյանը հերքեց նաև իր և նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջև եղած միջադեպի մասին լուրերը. «Ես Սուրեն Խաչատրյանին չեմ հանդիպել ու մենք արևածագ չենք դիմավորել միասին, չեմ էլ հասկանում, թե ինչ հիմքով, որտեղից կարող էին այսօր նման տեղեկություններ տարածվել»,- հավելեց մարզպետը:
Հունիսի 1-ին Գորիսում սեփական տան մոտ տեղի ունեցած միջադեպից հետո Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պաշտոնանկ եղավ, ինչից հետո վարչապետի որոշմամբ Սյունիքի մարզպետ նշանակվեց Վահե Հակոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա