WikiLeaks-ը 400 գիգաբայթ «մերկացնող տեղեկություն» է թողարկել
WikiLeaks-ը «մերկացնող բացահայտումներ» պարունակող փաստաթղթների նոր չափաբաժին է թողարկել: 400 գիգաբայթ ծավալով թարմ ինֆորմացիան հասանելի է ինտերնետի բոլոր օգտատերերին, սակայն գաղտնի ֆայլերը պաշտպանված են բանալիով: WikiLeaks-ը մտադիր է այդ բանալին (ծածկագիրը) տրամադրել միայն այն դեպքում, երբ կազմակերպության անդամներից որևէ մեկին վնաս հասցնեն:
WikiLeaks-ի Facebook-ի и Twitter-ի էջերում երեկ արդեն տեղադրված էին ներբեռնելու համար նախատեսված 400 գիգաբայթ ծավալով փաստաթղթեր: Այդ փաստաթղթերը հնարավոր չէ բացել առանց ծածկագրի, որը WikiLeaks-ը պահպանում է որպես կազմակերպության անդամների՝ առաջին հերթին Ջուլիան Ասանժի և Էդվարդ Սնոուդենի անվտանգությունը ապահովման երաշխիք, հաղորդում է Russia Tuday-ը:
Կազմակերպությունը Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին գործակալին օգնել է բանակցություններ վարել` Ռուսաստանում քաղաքական ապաստան ստանալու համար: ԱՄՆ կառավարությունը մեղադրում է Սնոուդենին գաղտնի տեղեկություն և պետական գաղտնիքներ բացահայտելու մեջ: Լինելով ԿՀՎ աշխատակից, նա WikiLeaks-ին է տրամադրել գաղտնի փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ ԱՄՆ կառավարությունը լրտեսություն է իրականացրել իր քաղաքացիների նկատմամբ:
WikiLeaks-ի այս քայլը պայմանավորված է հատկապես Ջուլիան Ասանժի անվտանգության շուրջ առաջացած մտավախություններով: Օրերս Time-ի լրագրող Մայքլ Գրյունվալդը համացանցում մեծ իրարանցում է առաջացրել Twitter-ում՝ հայտարարություններով, թե ցանկանում է մի հոդված գրել «ի պաշտպանություն այն անօդաչու ինքնաթիռի, որը կչեզոքացնի Ջուլիան Ասանժին»: Time-ի խմբագրությունը կատարվածի առիթով մեկնաբանել է, որ Մայքլ Գրյունվալդի՝ իր անձնական բլոգում տեղադրած գրառումը որևէ կապ չունի ամսագրի դիրքորոշման հետ, և որ նա արդեն զղջացել և ջնջել է գրառումը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում