Աշոտյանից պահանջում են կասեցնել ուսման վարձերի բարձրացման որոշումը. Պատասխանը կլինի գրավոր (Տեսանյութ)
«Ներազգային ազատագրական շարժում» երիտասարդական նախաձեռնությունը նամակով դիմել էր ԿԳ նախարարությանն ու նախարար Արմեն Աշոտյանին` կասեցնել այս տարվա մայիսին ռեկտորների խորհրդի` մի քանի պետական բուհերում ուսման վարձը բարձրացնելու վերաբերյալ կայացրած որոշումը: Այսօր Աշոտյանը հանդիպեց նախաձեռնության ներկայացուցիչների հետ: Վերջիններս նշեցին, որ ուսումնասիրելով ուսանող, դասախոս, ծնող տեսակետները` եկել են եզրակացության, որ ուսման վարձերի բարձրացումը չհիմնավորված է, ավելին՝ վնասում են հայոց ազգային շահին:
«Քանզի այդ որոշման պատճառով շատ շնորհալի երեխաներ կզրկվեն ուսում ստանալու հնարավորությունից, ինչի հետևանքով որոշ ժամանակ անց մենք կունենանք որակյալ կադրերի պակաս, ինչը, հաշվի առնելով մեր տարածաշրջանի պայթունավտանգ իրավիճակը, վտանգավոր է, կնպաստի արտագաղթի ավելացմանը»,- ասաց նախաձեռնության անդամը:
Նախաձեռնությունը պահանջում է, որ նախարարն ԱԺ առաջիկա նիստում հանդես գա առաջարկով` ՀՀ պետական բուհերի համար սահմանել հարկային արտոնություններ, ինչը, նրանց կարծիքով, կօգնի խնդրի լուծմանը:
Աշոտյանն ասաց, որ հարցի պատասխանը կլինի գրավոր, նշեց, որ մի քանի անգամ առիթ ունեցել է խոսել խնդրի մասին, հիշեցրեց, որ մի քանի տարի շարունակ ինքը կանխել է, սակայն այն կարծիքին է, որ բուհերը նման որոշում կայացնելու համար ունեն լուրջ հիմքեր:
Նա վստահեցրեց, որ լավ սովորող ոչ մի ուսանող փողի պատաճառով դուրս չի մնա բուհից, նրանց համար կլինի օպտիմալ սոցիալական փաթեթ:
Մանրամասները` տեսանյությում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան