Ռուս լրագրողը խոստովանել է, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինվորներն իրեն գողացել և բռնաբարել են
Ռուսական «Комсомольская правда» թերթի լրագրող Դարյա Ասլամովան պատմել է, թե ինչպես են Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինվորներն իրեն գողացել և երեք օր շարունակ բռնաբարել: Այդ մասին հայտնում է Avropa.info ադրբեջանական կայքը:
«Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ես 21 տարեկան էի: Իրադարձությունների մասին տեղում ռեպորտաժներ էի պատրաստում: Մի անգամ ադրբեջանցի զինվորներն ինձ գողացան այն գյուղից, որտեղ գիշերում էի, և երեք օր բռնաբարեցին .. . », - պատմում է լրագրողը:
Դարյա Ասլամովան հայտնի է ճանաչված անձանց հետ անցկացրած իր հարցազրույցների շնորհիվ` արաբական շեյխերից մինչև ռուս օլիգարխներ: Ասլամովան համար մեկ պատերազմական ռուս լրագրողն է համարվում: Վերջին շրջանում լրագրողը հաճախ է այցելել Թուրքիա և «գյուլենիստների» կրոնական շարժման առաջնորդ Ֆաթուլլահ Գյուլենի մասին մի շարք հոդվածներ հրապարակել: Հոդվածում լրագրողը Գյուլենին համեմատել է Սորոսի հետ, ինչն էլ հասարակական լայն ռեզոնանս է առաջացրել Թուրքիայում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում