Հրաչյա Պետրոսյանց. Մենք միշտ մեկ քայլ առաջ ենք Ադրբեջանից
Հայաստանը իր հրթիռահրետանային բազայով վերջին տարիներին մշտապես գերազանցել է Ադրբեջանին: Մենկնաբանելով ՀՀ զինված ուժերի կողմից չինական ««AR1A» РСЗО հրթիռահրետանային համակարգերի ձեռքբերման վերաբերյալ տեղակությունը ` Panorama.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:
««AR1A» РСЗО հրթիռահրետանային համակարգը դա համազարկային կրակի ռեակտիվ հրետանային միջոց է: Այն արտադրվում է Չինաստանում և եթե որակի համեմատականեր անցկացնենք Ադրբեջանի կողմից վերջերս ձեռք բերված «Սմերչ» հրթիռահրետանային համակարգերի հետ, չինական արտադրության կայանքը ունի որոշակի առավելություններ: Առաջին հերթին այն գերազանցում է «Սմերչ»-ին մաքսիմալ կրակի հեռահարությամբ: Բացի դրանից` «AR1A»-ն հրթիռները լիցքավորվում է ոչ թե «Սմերչ»-ին նման հատ հատ, ինչ շատ ժամանակատար է, այլ կոնտեյներային եղանակով: Հրթիռները գտնվում են որոշակի կոնտեյների` բեռնարկղների մեջ, որն ուղղակի տեղադրում են մեքենայի վրա և կրակում: Դա տալիս է շատ մեծ առավելություն, այն առումով որ կոնտեյների առկայության դեպքում կարող են օգտագործվել տարբեր տրամաչափի և նշանակության հրթիռներ: Փոխարենը` «Սմերչը» կարող է օգտագործել միայն իր հրթիռները, իսկ նորարարության համար «Սմերչ»-ի դեպքում գրեթե ամեն ինչ պետք է փոփոխվի: Չնական կայանքի դեպքում փոխվում է ընդամենը կոնտեյները, իսկ բուն մեքենան մնում է նույնը: Նույն կերպ է գործում նաև ՀՀ զինված ուժերի տրամադրության տակ գտնվող «WM-80»-ն կայանքները»,- նշեց Հրաչյա Պետրոսյանցը:
«Ռեակտիվ հրթիռահրետանային կայանքները ունեն որոշակի մարտավարական և օպերատիվ նպատակներ, և եթե մեր հակառակորդը իր տվյալ բազան որոշակիորեն մեծացնում և թարմացնում է, ապա Հայաստանն նույնպես չպետք է չնստի տեղում և անպայման ձեռնարկի որոշակի միջոցներ: Ընդ որում` հարկ է նշել, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանն իր հրթիռահրետանային բազայով շատ ավելի հզոր է եղել, քան թե Ադրբեջանը և հենց պաշտոնական Բաքուն է, որ մեծածավալ գնումների միջոցով փորձում է հավասարվել մեզ: Մենք միշտ մեկ քայլ առաջ ենք Ադրբեջանից: Այն ժամանակ, երբ մենք ձեռք բերեցինք «WM-80»-ն կայանքներները, Ադրբեջանը ընդհանրապես չուներ նմանատիպ զինատեսակներ: Մեր զինված ուժերը ունեն նաև մարտավարական օպերատիվ նշանակության հրթիռներ, որոնց Ադրբեջանը մինչ օրս չի տիրապետում»,- հավելեց բանախոսը:
Նախորդիվ` Հայաստանը ձեռք է բերել AR1A համալիրներ, որոնք ավելի հեռահար են, քան Смерч-երը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները