Տնտեսություն 17:12 20/08/2013

Թ. Մանասերյան. Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցումը ավելի շատ տնտեսական վնաս կբերի, քան օգուտ

Մաքսային միությանը, այնուհետև՝ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցումն ավելի շատ տնտեսական վնաս կբերի, քան օգուտ: Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին շրջանում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարված հարաբերություններին և այդ համատեքստում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացմանը, նման տեսակետ հայտնեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի գործատուների դաշնությունը դիմել է երկրի կառավարությանը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը փաստացի արգելել է ուկրաինական ապրանքների արտահանումը ռուսական շուկա: ԶԼՄ-ները դա որակել են առևտրային պատերազմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Խնդրի վերաբերյալ ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Գլազևը հայտարարել է, որ եթե Ուկրաինան ստորագրի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, ապա Ռուսաստանը կխստացնի Ուկրաինայի հետ սահմանի մաքսային վերահսկողությունը: ԶԼՄ-ները գրում են, որ այս քայլով Ռուսաստանը ստիպում է Ուկրաինային հրաժարվել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց և միանալ Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան Մաքսային միությանը:

Թաթուլ Մանասերյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը կիրառում է ոչ տարիֆային արգելքներ Ուկրաինայի նկատմամբ, որոնցից մեկն էլ սահմանի վրա ուկրաինական ապրանքների այդ խստացված ստուգումներն են: Տնտեսագետի դիտարկմամբ՝ նման քայլերը հեռանկար չեն կարող ունենալ, և պետությունների միջև նորմալ հարաբերություններ հաստատելու համար պետք պահպանել փոխշահավետ համագործակցության սկզբունքը:

«Մաքսային միության և Եվրասիական միության հարցում Ռուսաստանի կողմից իրականացվող քայլերում կարծես թե գերակշռում է քաղաքական էլեմենտը, այլ ոչ թե տնտեսականը, այսինքն՝ փոխշահավետության սկզբունքը: Ցանկալի կլինի, որ պահպանվի այդ փոխշահավետության սկզբունքը: Մեր կենտրոնի հաշվարկները ցույց են տալիս, որ Մաքսային միությանը, այնուհետև՝ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցելը ավելի շատ տնտեսական վնաս կբերի, քան օգուտ, մասնավորապես՝ բյուջեի եկամտային մասով, քանի որ մաքսազերծման արդյունքում բավական շոշափելի գումարներ են մուտք գործում պետական բյուջե: Եթե այդ եկամուտները այլևս չեն լինելու, ապա պետք է մտածել, թե ինչով փոխարինել այդ վնասները, որոնց հաշվին իրականացվում են սոցիալական և պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը»,- նշեց տնտեսագետը:

Դիտարկմանը, թե նախատեսվում է, որ աշնանը Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովում Հայաստանը կնախաստորագրի Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Եվրամիության հետ, հետևաբար՝ որքանո՞վ է հավանական, որ Ռուսաստանը կարող է նման քայլերի դիմել Հայաստանի նկատմամբ, Թ. Մանասերյանը քիչ հավանական համարեց դա և հույս հայտնեց, որ ավելի խելամիտ դիրքորոշում կորդեգրվի՝ ընդգծելով, որ չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերներից է, իսկ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ռազմավարական դաշնակցային հարաբերություններ:

«Չարժե համեմատել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները Ուկրաինա-Ռուսաստան հարաբերությունների հետ: Վաղուց Ուկրաինայի և Ռուսաստանի միջև առկա են լարված հարաբերություններ: Գաղտնիք չէ, որ խիստ արտահայտված հակառուսական տրամադրություններ կային Ուկրաինայում, և պատահական չէ, որ «ԳՈՒԱՄ» կոչվող դաշինքի կենտրոնակայանը գտնվում է Կիևում: Դաշինքի կազմի մեջ մտնող երկրները՝ Ուկրաինան, Ադրբեջանը, Վրաստանը և Մոլդովան առանձնապես սերտ հարաբերություններ չունեն Ռուսաստանի հետ»,- նկատեց Թ. Մանասերյանը:

Տնտեսագետն ասաց, որ, չնայած Հայաստանը տարբերվում է այդ երկրներից Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերություններով, այնուամենայնիվ հարաբերությունների վրա տեսականորեն կարող է որոշակի ազդեցություն ունենալ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, քանի որ Հայաստանից կա ակնկալիք միանալ Մաքսային միությանը:

«Որպես տնտեսագետ՝ կարող եմ ասել, որ ո՛չ Մաքսային միությունն է հստակ ձևավորված, ո՛չ էլ Եվրասիական միության մեխանիզմն է ուրվագծված: Տնտեսական ինտեգրացիայի առաջին փուլը Ազատ առևտրի գոտին է, որն այդպես էլ չստեղծվեց ԱՊՀ երկրների միջև: Ընդամենը երկու տարի առաջ ստորագրվեց Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր այն դեպքում, երբ արդեն գոյություն ուներ Մաքսային միությունը: Այսինքն՝ այստեղ նաև շփոթ կա: Սկզբում ձևավորվում է Ազատ առևտրի գոտի, այնուհետև՝ Մաքսային միություն, ապա ընդհանուր շուկա, որից հետո նոր քաղաքական և տնտեսական միություն: Համեմատության համար ասեմ, որ արդեն 20 տարուց ավել է, ինչ գոյություն ունի Հյուսամերիկյան ազատ առևտրի գոտին՝ «ՆԱՖԹԱՆ», որն այդպես էլ չվերածվեց մաքսային միության: Այսինքն՝ այդքան էլ հեշտ չէ ցատկել ինտեգրման մեկ աստիճանից մյուսը»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:58
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան բազմաթիվ վիրավորներ
Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:47
Փաշինյանի ճաշ եփելու զուռնի ձենը հետո է գալու. Ոսկան Սարգսյան
«Կառավարական ամառանոցները սպասարկելու համար պետական բյուջեից  ինչո՞ւ են հսկայական փողեր ծախսում, խոհարար, մատուցող և այլ ...
Աղբյուր` Panorama.am
14:36
Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է
Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 6-ին, ժամը՝ 13։24-ին։ Այրվել...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ալիև. Ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ ներկայացուցիչները
«Կարող եմ վստահաբար ասել, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Երևանում հրդեհի հետևանքով մահացած կինը դհոլ նվագելու ռեկորդակիր էր
Այսօր Երևանի Արարատյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացածները  մայր ու դուստր են, մայրը Անուշ Բաղդասարյանն է, իսկ...
Աղբյուր` Panorama.am
13:52
ԼՂ-ից տեղահանվածներն այս տարի ևս տոնը նշում են իրենց տնից հեռու. Ֆրանսիայի դեսպան
Շնորհավոր Սուրբ Ծնունդ՝ հատուկ մտքով Լեռնային Ղարաբաղից եկած փախստականների համար, ովքեր այս տարի ևս մեկ անգամ նշում են այս տոնը տնից հեռու։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմուկում և Չիվա-Ելփին ավտոճանապարհին մառախուղ է
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: . Վարդենյաց լեռնանցքը...
Աղբյուր` Panorama.am
13:24
ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի մեղադրանքները
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերմանիայում տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է վեցի
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում ամանորյա տոնավաճառում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:58
Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով
Երևանում  հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
12:44
Կաթողիկոս. Տարագիր չդառնանք մեր երկրից, ապրենք ու արարենք մեր հարազատ բնօրրանում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով. «Յանուն...
Աղբյուր` Panorama.am
12:24
Երևանցիների 79%-ը ձուկ օգտագործում է ամսվա մեջ 1-2 անգամ. Սննդագետ
«Այս սուրբ օրով, շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Քանի դեռ բոլորիդ սեղաններին ձուկ կա, խնդրում եմ ակտիվորեն պատասխանել,...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ամենավատ վարքով զբոսաշրջիկները
Հետքովիդյան ժամանակաշրջանում ավելի շատ մարդիկ են ճանապարհորդում, քան երբևէ։ Զբոսաշրջիկների ռեկորդային թիվը նաև նշանակում է, որ 2024 թվականին...
Աղբյուր` Panorama.am
10:55
Հրդեհի ահազանգ. Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 00:43-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գերմանիայի ԱԳ նախարարը ուլտիմատում է ներկայացրել Սիրիայի իշխանություններին
Գերմանիայի ԱԳ  նախարար Անալենա Բաերբոքը Սիրիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ այդ երկրին Գերմանիայի  օգնությունը կախված...
Աղբյուր` Panorama.am
10:19
Սիրիական ԶԼՄ-ները լուսանկարներում լղոզել են Գերմանիայի ԱԳ կին նախարարի մարմինն ու դեմքը
Սիրիական իշխանական ԶԼՄ-ները Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարների այցը Սիրիա լուսաբանելիս տեքստերին կցված լուսանկարներում «լղոզել»...
Աղբյուր` Panorama.am
10:03
Այսօր երեկոյան տեղի կունենա «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգ
Հունվարի 6-ին` ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Պապիկյանի կինն ամանորյա նոր ֆոտոշարք է հրապարակել
Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն  Պապիկյանի կինը՝ Արմինե Մուրադյանը սոցցանցի իր էջում ամանորյա ընտանեկան ֆոտոշարք է...
Աղբյուր` Panorama.am
09:26
Բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը  Հիսուսի  Սուրբ Ծննդյան և...
Աղբյուր` Panorama.am
09:04
Ողբերգական դեպք Երևանում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 06:21-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Հայաստանի մի շարք ճանապարհներին ձյուն է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:24
Մենք աղոթում ենք մեր երկրի և պետականության անսասանության համար. Վրթանես Սրբազան
Մայր Աթոռից տեղեկացնում են, որ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ է մատուցվել Միածնաէջ Մայր Տաճարում «Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ըստ իս՝ չէր կարող. Քյոխը՝ Տիրան Խաչատրյանի՝ զինվորականների կյանքերը վտանգող գործողություններ անելու մեղադրանքի մասին
«Չգիտեմ ինչ պատերազմական դրվագին է վերաբերվում մեղադրանքը, փակագծերը բացված չեն, բայց Տիրան Խաչատրյանը հայրենասեր, հայրենանվեր քաջորդի է...
Աղբյուր` Panorama.am
22:21
Լինենք իրատես, բայց ոչ՝ հոռետես ու հուսահատ. Արամ Ա.
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը սուրբ ծննդեան հայրապետական պատգամ է հղել հայ ժողովրդին։ «ԴԱՌՆԱՆՔ ՅՈՅՍԻ ԱՂԲԻՒՐԻՆ՝ ԱՍՏՈՒԾՈՅ ԾՆԵԱԼ ՈՐԴՒՈՅՆ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Այն իշխանությունը, որը չունի հավասարակշռող ընդդիմություն, դատապարտված է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Պետության և պետականության պաշտպանության լավագույն միջոցը բալանսն է` հավասարակշռումը։...
Աղբյուր` Panorama.am
19:21
Իսրայելի հարվածները Գազայի հատվածում միայն կիրակի օրը առնվազն 88 մարդու կյանք են խլել
Գազայի հատվածին վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 88 մարդ է զոհվել, 208-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
18:04
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մեկնարկել է Ճրագալույցի Սուրբ Պատարագը
Այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ՝ ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Ճրագալույցը Հայաստանյայց...
Աղբյուր` Panorama.am
17:38
Սպասվում է ձյուն և քամու ուժգնացում
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հանրապետության տարածքում`հունվարի 5-ի  ուշ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
17:28
Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ էդուարդ Շարմազանովը գրում է «Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն, Դրասխանակերտցուն  ու ողջ հայոց...
Աղբյուր` Panorama.am
17:06
ՊՆ ուղղաթիռի օգնությամբ հաջողվել է մեկուսացնել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտ բռնկված մեծ հրդեհը
Հունվարի 5-ի առավորտյան ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ հրդեհ է բռնկվել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}