Իրանի ԱԳՆ մամլո խոսնակն անդրադարձել է Ադրբեջանի՝ հակաիրանական բովանդակությամբ դպրոցական դասագրքերի խնդրին
Ադրբեջանի՝ հակաիրանական բովանդակությամբ դասագրքերի առնչությամբ պատմագիտական քննարկում կկազմակերպվի: Այդ մասին, իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Սեյյեդ Աբբաս Արաղչին:
«Այդ խնդրի առնչությամբ մեր որոշ պատմաբաններ իրենց բողոքն են արտահայտել: Ակնկալվում է, որ առաջիկայում երկու երկրների պատմաբանների մասնակցությամբ քննարկում կկազմակերպվի, որպեսզի ուսումնասիրվի այդ հարցը»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Նկատենք, որ ի թիվս այլ հարցերի, պատմական հարցերի շուրջ ևս լուրջ տարաձայնություններ գոյություն ունեն Թեհրանի և Բաքվի հարաբերություններում: Ըստ իրանական կայքերի՝ Ադրբեջանի դպրոցական դասագրքերում, քարտեզներում Իրանի հյուսիսային մի շարք նահանգներ (շուրջ 400 հազար քառակուսի կմ) ներկայացվում են որպես Ադրբեջանի մաս, իսկ վերջերս Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորները հանդես եկան մի նախաձեռնությամբ, որով առաջարկվում էր երկիրը վերանվանել Հյուսիսային Ադրբեջան:
Ինչ վերաբերում է ներկայիս Ադրբեջանի Հանրապետության ստեղծմանը, ապա Իրանի թե՛ պաշտոնական և թե՛ գիտական շրջանակաները համարում են, որ մինչև 1918թ. Ադրբեջան անունով պետություն գոյություն չի ունեցել և որ այդ երկիրը ստեղծվել է իրանական պատմական Արան և Շիրվան տարածքների վրա:
Նախորդող հրապարակումներ՝ ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ. Պատմության ընթացքում Ադրբեջանն Իրանից անջատված չի եղել
ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր. Ադրբեջանը ժամանակին Իրանի մաս է կազմել
Իրանում լույս է տեսել «Ազարբայջանն Իրանի անքակտելի մասն է» օրաթերթի ամբողջական ժողովածուն
Իրանական կայք. Պատմությունը խեղաթյուրելն Ադրբեջանի քաղաքականության առաջնահերթություններից է
Ադրբեջանը հանում է Նիզամի Գյանջավիի գերեզմանի՝ պարսկերեն զարդաքանդակները. Իրանի ԱԳՆ արձագանքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան