«Ասպարեզ». Քանդում են երկաթուղու գծերից մեկը՝ փակելով կայարանը և գործազուրկ թողնելով աշխատողներին
«Ասպարեզ» օրաթերթի ունեցած տեղեկություններով, այսօր առավոտից, երկաթգծի Արտենի կայարանում քանդում են երկաթուղու գծերից մեկը, որը նորոգվել էր մեկ տարի առաջ: Ըստ օրաթերթի տեղեկությունների՝ պատրաստվում են այստեղ թողնել մեկ երկաթգիծ և երկաթուղային կայարան՝ գործազուրկ թողնելով կայարանի հինգ աշխատողներին:
Ինչպես նշել է Արտենիի կարյարանապետը, երկաթգիծը քանդելու աշխատանքները ռուսական կողմն է կատարում:
«Կապիտալ վերանորոգում են արել, գումարը հատկացրել, կերել են, հիմա էլ անօրինական քանդում են: Մենք էլ չեն ուզում, մեր աշխատատեղերը կրճատում են, մեզ գործից հանում են»,- իրավիճակն այսպես է ներկայացրել Արթուր Առաքելյանը:
2005 թվականից գործող կայարանի երկաթուղու գծի քանդելու մասին կայարանապետը տեղեկացել է օգոստոսի 20-ին. «Երեկ երոկոյան ժամը 17:27-ին հրաման տվեցին, առավոտյան եկել են քանդելու»:
Կայարանապետը այս մասին իրազեկել է և ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, և ոստիկանությանը, և իշխանություններին: Զանագահրել է նաև ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարություն:
Թերթը կապ է հաստատել նաև Արտենի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի հետ, վերջինս նշել է, որ երկաթգծի քանդման մասին րոպեներ առաջ է տեղեկացել.
«Պետք է իջնեմ կայարան, տեղում տեսնենք իրավիճակը, նոր որոշենք՝ ինչ քայլեր ենք ձեռնարկելու»:
Արտենիի բնակիչները ևս դժգոհ են, նրանք հավաքված են կայարանում: Իրավիճակը, ըստ թերթի զրուցակիցների կարող է սրվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները