«Մանկական Նոր ալիք-2013». Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը
«Մանկական Նոր ալիք-2013» մրցույթում Հայաստանը ներկայացնող 9-ամյա էլինա Չոլախյանը հավաքելով 186 միավոր՝ զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: Մրցույթի հաղթող է ճանաչվել Ուկրաինայի ներկայացուցիչ 12-ամյա Սոֆյա Տարասովան: Նա մրցութային երկու փուլերի արդյունքներով հավաքել է 197 միավոր: Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ մրցույթը կայացել է օգոստոսի 18-20-ը Արտեկում: Մրցույթին ընթացքում ելույթ են ունեցել 16 մասնակից Ռուսաստանից, Լատվիայից, Ղազախստանից, Ուկրաինայից, Ադրբեջանից, Լիտվայից, Ուզբեկստանից, Վրաստանից, Իսրայելից, Բելառուսից: