Մինչև Սամվել Ալեքսանյանի եղբորորդու 25 տարին լրանալը, Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր կմնա
Մալաթիա-Սեբաստիա համայնքն արդեն 2 ամիս է, ինչ ղեկավար չունի: Եթե մյուս դեպքերում ազատումն ու նշանակումը մի քանի ժամվա հարց է լինում, այս անգամ ձգվեց, եւ պատրաստ են ամիսներ սպասել, մինչև ցանկալի թեկնածուն տարիքն առնի: Իսկ ցանկալի թեկնածուն Սամվել Ալեքսանյանի եղբորորդին է, ում 25 տարին դեռ չի լրացել, ինչը նշանակում է, որ մինչև հոկտեմբեր դեռ թափուր է մնալու այդ պաշտոնը:
Թափուր պաշտոնը համալրելու ժամկետներին անտեղյակ է ձևանում նաև նույն համայնքի նախկին ղեկավար Դավիթ Օհանյանը, ով ժամանակին Սամվել Ալեքսանյանի հովանավորությամբ նշանակվեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ, ապա՝ փոխքաղաքապետ: «Դա քաղաքապետի որոշելու հարցն է, դե, երբ նպատակահարմար կգտնի՝ կնշանակի»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է Օհանյանը: Հարցին, թե ինչու է այսքան ձգձգվում նշանակումը, Օհանյանը կատակել է. «Բա հե՞շտ է ինձնից հետո նշանակել»: