Բնապահպանության նախարարության՝ ինքնասպանություն գործած աշխատակիցն «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի հաղթողն էր
Երեկ կառավարական երրորդ մասնաշենքի բակում իրարանցում էր: Ժամը 13:00-ին կառավարության երրորդ մասնաշենքի 6-րդ հարկից, որտեղ տեղակայված է կրթության և գիտության նախարարությունը, ցած է նետվել 22 տարեկան Հայկ Հայրապետյանը: Նա բնապահպանության նախարարության ներքին աուդիտի բաժնի առաջատար մասնագետն էր: Նրա հետ էր աշխատում նաև քեռին:
«Հրապարակ»-ը գրում է, որ Հայկ Հայրապետյանը հասցրել էր լայն հեռուստալսարանի ուշադրությունը գրավել դեռ 4 տարի առաջ`մասնակցելով «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» մրցույթին և 500 հազար վաստակել: Երիտասարդը բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ հեռավոր ազգակցական կապ ուներ: Ըստ շրջանառվող լուրերի` տղան ինքնասպանությունից առաջ բջջային հեռախոսով երկար և տհաճ զրույց է ունեցել մի աղջկա հետ, ինչն էլ կարող էր ինքնասպանության պատճառ հանդիսանալ: …Նախարարության աշխատակիցները, Հայկի գործընկերները շոկի մեջ էին: Նրանք ասում էին, որ ոչ մեկի մտքով չի անցել, որ Հայկը նման քայլի կդիմի: