Իրաքում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհ է դարձել 35 մարդ
Իրաքում նախօերին տեղի ունեցած ահաբեկչությունների զոհ է դարձել 35 մարդ, վիրավորվել է 120-ը:
France Presse գործակալությունը հայտնում է, որ Բաղդադի հարավային արվարձանում պայթել են վեց ականապատ մեքենաներ, ինչի պատճառով զոհվել է 6, վիրավորվել՝ 98 մարդ: Իսկ հյուսիսային արվարձանում պայթուցիկ սարքը գործի է դրվել սրճարաններից մեկում: Մի քանի հարձակումներ էլ տեղի են ունեցել Ալ-Ամարա, Հիլա, Նասիրիյա և Քիրքուք քաղաքներում՝ ոստիկանների և քաղաքացիների վրա:
Նշենք, որ վերջին շրջանում Իրաքում կտրուկ սրվել են կրոնական՝ սունի-շիա հակասությունները, և շատացել են ահաբեկչությունները: Տարեսկզբից մինչ այժմ Իրաքում տեղի ունեցած պայթյունները խլել են 4000 մարդու կյանք, իսկ միայն հուլիս ամսին սպանվել է 810 մարդ: Իրաքում կրոնական հողի վրա բռնություններն ուժեղացել են հարևան Սիրիայում շարունակվող պատերազմի ֆոնին: