Հարցազրույցներ 20:08 21/08/2013

Կ. Բեքարյան. Միֆ է այն պնդումը, թե ադրբեջանական ժողովուրդը պատերազմ է ցանկանում

Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունների, այդ առնչությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության և Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ Panorama.am-ը զրուցեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար, փորձագետ Կարեն Բեքարյանի հետ:

- Պարոն Բեքարյան, նախագահ Սերժ Սարգսյանը օրերս անդրադարձել է Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրություններին և հայտարարել, որ, չնայած Հայաստանի համար ցանկալի է ժողովրդավարական հարևան ունենալը, Արցախյան խնդրի բանակցային գործընթացի առումով Իլհամ Ալիևի հաղթանակը կլիներ ամենաձեռնտուն: Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ նախագահի հայտարարությունը:

- Հայտարարությունը կպայմանավորեի ոչ թե քաղաքական գործոններով, այլ ավելի շատ մարդկային գործոններով: Բավական երկար տարիներ Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում այսպես թե այնպես առկա է անձնական շփում: Այս պարագայում նման հայտարարությունը շատ ավելի մտահոգ, սրտացավ մարդու, կոնֆլիկտի երեք կողմերից մեկի ղեկավարի արձագանքն է, որ կոնֆլիկտի կարգավորումը տարածաշրջանի համար ունի էական նշանակություն: Հայտարարությունը կարելի է այսպես բնութագրել. ելնելով այն մտահոգությունից, որ կոնֆլիկտի կարգավորումը շատ կարևոր է և, հակառակը, տորպեդահարումն ու դանդաղումը ողջ տարածաշրջանի համար վտանգավոր՝ նախագահը հայտարարել է, թե ինքը ինչ հնարավոր խոչընդոտներ կարող է տեսնել հարևան պետությունում նախագահական ընտրությունների հետ կապված: Սա է հայտարարության իմաստը: Ես չեմ կարծում, որ նախագահն այդ հայտարարությամբ ունեցել է քաղաքական մեսիջ հաղորդելու նպատակ: Սա հակամարտության երեք կողմերից մեկի ղեկավարի սրտացավ վերաբերմունքն է բանակցային գործընթացի նկատմամբ:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք ադրբեջանական կողմի արձագանքը: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը արձագանքել էր և վիրավորական, հակահայկական պիտակավորումներով ու սպառնալիքներով ընդգծել, թե Ադրբեջանի նախագահը Հայաստանի նախագահի աջակցության կարիքը չունի:
- Արձագանքները աբսուրդային էին: Այդ արձագանքների մեջ վատ իմաստով ավելի շատ գերակայում էր նախընտրական տրամաբանություն կոչվածը, որոշ դեպքերում մարդկային ցինիզմը, Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու ցանկությունը, քան բանականությունը, նորմալ մտածելակերպը: Իհարկե, դա անկանխատեսելի չէր. Ադրբեջանից նման արձագանքներ մենք շատ ենք տեսել: Այլ հարց է, որ չափերն արդեն շատ են անցնում: Անընդհատ փորձում ես մարդկանց բացատրել, որ այդ տոնայնությամբ, այդ հռետորաբանությամբ ոչ մի առաջընթաց չի լինի: Պետք է մի պահ արգելակներն աշխատեն ու այդ ժամանակ մարդիկ մտածեն, թե ի՞նչ ենք ուզում: Մենք ուզո՞ւմ ենք կոնֆլիկտ կարգավորել, ուզո՞ւմ ենք զիջումներ ունենալ, թե ի՞նչ: Այս հռետորաբանությա՞մբ, երբ արդեն քաղաքակրթական նորմերն են հարցականի տակ դրվում ընդհանրապես: Աննորմալ է, ցավալի է. այդ ամենը ցույց է տալիս, որ ոչինչ չի փոխվում: Կրկին ցավալի է, որ դա նորություն չէ: Հայաստանի նախագահի հայտարարությունը, կրկնում եմ, մտահոգ մարդու արձագանք էր հարևան երկրում սպասվող իրադարձություններին: Հայտարարության մեջ չկար սպառնալիքի լեզու, չկար վիրավորանքի լեզու: Բաներ կան, որ արդեն անհարմար է իսկապես: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավարի մակարդակով արձագանքող այդ մարդուն արժե հարց տալ, թե քո նկարագրած տարաբնույթ հիմարություններից հետո քո նախագահը Հայաստանի նախագահի հետ հանդիպելու է և դեմ-դիմաց խոսելու, ո՞նց ես քեզ զգալու: Քաղաքականությունն էլ ունի քաղաքակրթության ու մշակույթի խնդիր, և այսօր ականատեսն ենք նրա, որ քաղաքական մշակույթն ուղղակի կատաստրոֆիկ վիճակում է:

- Անդրադառնանք հոկտեմբերին Ադրբեջանում սպասվող ընտրություններին: Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում և կա՞ն արդոք նախադրյալներ, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում ընտրական շրջանի ավարտից հետո կարող է վերսկսվել Արցախյան խնդրի կարգավորման բանակցային ակտիվ գործընթաց: Համարվում է, որ գործընթացը շատ է դանդաղում և անգամ հայտնվել է փակուղում:
- Կարող ենք արձանագրել որ բավական հետաքրքիր իրողություններ են ի հայտ եկել Ադրբեջանում նախընտրական գործընթացի տրամաբանության ու տրամադրությունների առումով: Որքանո՞վ է ակտուալիզացված Ղարաբաղյան հիմնախնդիրը Ադրբեջանի նախընտրական տրամադրություններում: Այս պահին այն բավականին լոյալ իրավիճակում է: Չեմ բացառում, որ նախընտրական ծրագրերի հրապարակումից հետո բավական մեծ թափ ստանա, բայց գոնե այսօր այդ բավական լոյալ իրավիճակը որոշակի ազդակներ է պարունակում իր մեջ: Որո՞նք են այդ ազդակները: Միֆ է այն պնդումը, թե ադրբեջանական ժողովուրդը ցանկանում է պատերազմ, դա միֆ է: Ինչպես ցանկացած նորմալ ժողովուրդ, այդ ժողովուրդն էլ չի ցանկանում պատերազմ: Երբ շատերը փորձել են դա միշտ շահարկել, մենք միշտ ասում ենք՝ տարբերակեք իշխանությունը, իշխող կլանը ժողովրդից: Երկրորդ էական հանգամանքն այն է, որ անկախ նրանից, թե նախագահի թեկնածուների շանսերը որքան են, եկեք տեսնենք, թե Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ինչ է ասում իր հայտարարություններում ընդդիմության միասնական թեկնածու Իբրահիմբեկովը: Տոնայնության փոփոխություն, հռետորաբանության որոշակի տարբերություն կա: Ի դեպ նա ընդդիմության ներկայացուցիչն է, ով շատ լավ պատկերացնում է, որ խնդիր ունի իր շուրջ ժողովուրդ համախմբելու, ձայների տոկոս մեծացնելու: Արդյոք մարդը չի՞ պատկերացնում, որ եթե տրամադրությունները լրիվ հակառակը լինեն, նախընտրական շրջանում դա իրեն դիվիդենտ չի բերի, այլ հակառակը: Հետևաբար, սա անուղղակիորեն ցույց է տալիս, որ իրական և ներկայացվող տրամադրությունները էապես տարբերվում են իրարից: Ընտրական գործընթացը, անկախ ընտրությունների արդյունքներից, իր մեջ մի քանի էական ազդակ է ունենալու: Հասարակությունը հասունացել է այն աստիճան, որ հասկացել է, որ տարիներ շարունակ Ղարաբաղի հարցի օգտագործմամբ, անընդհատ թշնամու կերպարի ստեղծմամբ, տարածմամբ, ուռճացմամբ իշխանությունը բոլորովին այլ հարցեր է լուծել: Չեմ կարծում, որ կան լավատեսության հիմքեր Ադրբեջանի իշխանություններին առնչվող, բայց ես լավատեսության հիմքեր ուզում եմ տեսնել ժողովրդին ու հասարակությանն առնչվող, և ինձ թվում է, որ դրա հիմքերը մենք տեսնելու ենք:

- Հունիս ամսին Թբիլիսիում հայ և ադրբեջանցի փորձագետները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ուղղված տեղական իշխանություններին, միջազգային կառույցներին, և առաջարկել Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև վստահության վերականգնման ուղղությամբ որոշակի միջոցառումներ իրականացնել: Որքանո՞վ է իրատեսական այդ առաջարկությունների կենսագործումը և արդյոք քայլեր կատարվո՞ւմ են այդ ուղղությամբ:
- Այդ ծրագրի շրջանակում Թբիլիսիում հավաքվել էին վերլուծաբաններ, փորձագետներ, ոչ կառավարական սեկտորի ներկայացուցիչներ Հայաստանից, Ադրբեջանից և Արցախից: Անձամբ ես մասնակցել են՝ որպես հայաստանյան կողմի ներկայացուցիչ: Առաջին հիմնական արդյունքն այն էր, որ մարդիկ ունակ եղան միասնական տեսակետ ունենալ և փաստաթուղթ ընդունել: Մի կողմից դա ինքնին քիչ չէ, մյուս կողմից ցույց է տալիս, որ հակամարտության բոլոր կողմերի հասարակություններում առկա է այդ առողջ էլեմենտը, որը պատրաստ է խաղաղության համար ջանք դնել՝ անկախ բոլոր ստեղծված հնարավոր միֆերից, որ անգամ լարված վիճակում մարդիկ պատրաստ են համատեղ աշխատել և փաստաթուղթ ստորագրել: Ծրագրով սահմանված է, որ փաստաթղթի ընդունումից և տարածումից հետո կողմերից յուրաքանչյուրը Բաքվում, Ստեփանակերտում և Երևանում պիտի կլոր սեղաններ հրավիրեն, քննարկումներ ծավալեն այդ առաջարկությունների իրականացման վերաբերյալ:

Առաջին կլոր սեղանը արդեն եղել է Ստեփանակերտում: Բաքվում և Երևանում նախատեսվում է անցկացնել օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին: Իմ կարծիքով իրատեսական շատ կետեր կան: Բոլորը հասկանում են, որ թշնամանքի հռետորաբանությունը վնասում է կարգավորման գործընթացին, բանակցային գործընթացի ֆոնին, չի տալիս հնարավորություն վստահության միջոցներ ձեռնարկելու համար: Փաստաթղթում մի քանի կետ վերաբերում է թշնամանքի հռետորաբանության հետ կապված բարձրաստիճան պաշտոնյաների ելույթների, ինչպես նաև մեդիադաշտի մոնիտորինգին: Ուրիշ բան է, երբ մոնիտորինգն անում ես զուտ տեսական հիմքերով, այլ բան է, երբ փորձում ես մոնիտորինգից ստանալ գործիք, որը կարող է կիրառվել միջազգային կառույցների կողմից, ինչն էլ կանխարգելիչ նշանակություն կունենա և պատասխանատվության էլեմենտներ կպարունակի: Օրինակ, կարևորվել է նաև շփման գծում միջադեպերի, դրանց հետաքննության հետ կապված խնդիրը: Այսինքն, այն ամենը, ինչը յուրաքանչյուրիս մաշկի վրա զգում ենք, արտացոլված է փաստաթղթում: Իրատեսակա՞ն է արդյոք: Իսկ ինչո՞ւ ոչ: Պատահական չէ, որ առաջարկություններն ուղղված են և՛ հակամարտության կողմերի իշխանություններին, և՛ միջազգային կառույցներին և իհարկե՝ միջնորդներին: Նրանց շահագրգռության և աջակցության դեպքում ամեն ինչ առավել քան իրատեսական է: Մարդիկ ցույց տվեցին, որ կա կոնկրետ միասնական անելիք:

- Պարոն Բեքարյան, արդյոք կա՞ նման միջազգային փորձ, երբ հակամարտությունների կողմերը նման ճանապարհով կարողացել են հասնել խնդիրների կարգավորմանը, նախադեպ, որը Արցախյան խնդրի պարագայում կարող է հաջողության ու լավատեսության գրավական լինել:
- Այդ հաջողության գրավականի մասին խորհելիս` միանգամից հայացքս ուղղում եմ Եվրոպա: Ցանկացած հակամարտության դեպքում կողմերին թվում է, թե իրենց հակամարտությունը շատ ունիկալ է, աշխարհում ամենաբարդն ու ծանր է, իսկ կարգավորումն անգամ անհնար է: Դրա մեջ կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ գործոններ: Օբյեկտիվ գործոններից մեկն այն է, որ հակամարտությունն առնչվել է իրեն, իր հարազատին, ընտանիքին: Օբյեկտիվ գործոն է ժամանակը, որը նաև վերքերը բուժելու, առաջ ընթանալու հնարավորություն պետք է ընձեռի: Սուբյեկտիվ գործոններից է հռետորաբանությունը, պատերազմի, դաժանության քարոզչությունը, թշնամու կերպարի սերմանումը: Եթե հայացք գցենք Եվրոպայի պատմությանը, ապա կարող եմ բերել երկու օրինակ: Առաջինը՝ Դանիա և Շվեդիա: Եթե ուշադիր նայենք պատմությանը, թե նրանք քանի անգամ են իրար դեմ պատերազմել՝ զոհերի ինչ քանակով և ինչ դաժանությամբ, ապա մեր կոնֆլիկտը, թե՛ պատմական, թե՛ վերջին պատերազմի կտրվածով, շվեդ-դանիական հակամարտության հետ համեմատ շատ մեղմ կթվա: Երկրորդ օրինակը ֆրանս-գերմանական հակամարտությունն է: Կարող եք ուսումնասիրել, թե քանի դար ֆրանս-գերմանական հակամարտության ներքո ինչեր են կատարվել: Մեկ-երկու ամիս առաջ պատիվ եմ ունեցել մասնակցելու Ֆրանսիայի և Գերմանիայի կառավարությունների համատեղ ծրագրին, որն իրականացվել է Ելիսեյան հաշտության 50-ամյակի շրջանակներում: Արևելյան գործընկերության երկրներից մեկական վերլուծաբան եղել է Բեռլինում, ապա Ֆրանսիայի հետ սահմանամերձ շրջանում, Սառլենդ երկրամասում, այնուհետև սահմանը հատելով դեպի Լոթարինգիա, ֆրանսիական Ֆոռբախ և Փարիզ: Այդ ողջ ընթացքում ներկայացվել է սահմանամերձ շրջան կոչվածը իր ողջ պատմությամբ և պատերազմներով: Անցկացնենք մի քանի զուգահեռներ: Երկրորդ համաշխարհային պատերազմ, դրանից հետո աննկարագրելի անվստահություն միմյանց միջև: Նույնիսկ այսօր կան քաղաքագետներ, որ ասում են, որ եթե նույնիսկ այն ժամանակվա համար օգտագործենք վստահության ճգնաժամ արտահայտությունը, ապա դա ոչինչ չի ասում, քանի որ վստահության ճգնաժամ նշանակում է, որ մի ժամանակ եղել է այդ վստահությունը, հետո՝ վերացել: Ֆրանսիայի և Գերմանիայի միջև եղել է լիակատար անվստահություն: Էլզասն ու Լոթարինգիան պատմության մեջ շատ մեծ արյունալի պատերազմների արդյունքում տասից ավելի անգամ ձեռքից ձեռք են անցել: Եվ ահա 1963թ.-ին ստորագրվում է Ելիսեյան հաշտությունը, իսկ դրանից առաջ նման անվստահության պարագայում կողմերը համաձայնության են գալիս, և Սառլենդ երկրամասը հանրաքվե է անում, որպեսզի ինքը որոշի իր ճակատագիրը, պատերազմից ընդամենը 12 տարի անց՝ 1957 թ.-ին: Սառլենդը հանրաքվեով որոշում է վերամիավորվել Գերմանիային, և այս հանրաքվեի հիմքով 1963թ.-ին կնքվում է մեծ հաշտության և բարեկամության պայմանագիրը: Փաստորեն պատերազմից 18 տարի անց կնքվում է Ելիսեյան մեծ պայմանագիրը, իսկ Սառլենդի հանրաքվեն՝ 12 տարի անց: Հաջորդ տարի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև զինադադարի 20-ամյակը: Մենք ունե՞նք առաջընթաց: Սա քաղաքական մշակույթի խնդիր է՞: Իհարկե: Լիդերների կամքի խնդիր է՞: Իհարկե: Երբ ուսումնասիրում ես և զրուցում տեղացիների, ականատեսների հետ, պարզվում է, որ այն ժամանակվա Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները՝ Ադենաուերը և Դե Գոլը աշխատել են թշնամանքի սերմանման դադարեցման և վստահության ստեղծման ուղղությամբ: Այդ ֆոնի ներքո է հնարավոր եղել հասնել նրան, ինչն այսօր կա Եվրոպայում: Համեմատելու համար՝ ասեմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի նախագահի կողմից առնվազն երեք-չորս անգամ հնչեցվել է, որ մեզ համար թշնամի ժողովուրդ չկա, հնչեցվել է հենց այն համատեքստում, որ նույն Ադրբեջանի ժողովուրդը մեզ համար թշնամի չէ: Բայց պետք է մյուս կողմից էլ նման արձագանք լինի, որ կարողանաս կարգավորման եզրեր գտնել: Այն հռետորաբանության ներքո, որ այսօր կա, ի՞նչ կարգավորես, ինչպե՞ս վստահության գնաս: Արցախի ժողովուրդը ի՞նչ զիջումների մասին պետք է մտածի, եթե ամեն օր հեռուստատեսությամբ սպառնալիք է լսում, ռադիոն միացնում է՝ սպառնալիք է լսում, համացանցում կրկին սպառնալիք է լսում: Եվ սպառնալիքը չեն լսում ինչ-որ լուսանցքային քաղաքական ուժի ներկայացուցչի կամ որևէ վերլուծաբանի կողմից, նրանք այդ սպառնալիքը լսում են պետության ամենաբարձր ներկայացուցչի մակարդակով: Եվ այդ իմաստով ֆրանս-գերմանական, եվրոպական փորձը ունիկալ է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:32
Ալիև. Ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ ներկայացուցիչները
«Կարող եմ վստահաբար ասել, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Երևանում հրդեհի հետևանքով մահացած կինը դհոլ նվագելու ռեկորդակիր էր
Այսօր Երևանի Արարատյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացածները  մայր ու դուստր են, մայրը Անուշ Բաղդասարյանն է, իսկ...
Աղբյուր` Panorama.am
13:52
ԼՂ-ից տեղահանվածներն այս տարի ևս տոնը նշում են իրենց տնից հեռու. Ֆրանսիայի դեսպան
Շնորհավոր Սուրբ Ծնունդ՝ հատուկ մտքով Լեռնային Ղարաբաղից եկած փախստականների համար, ովքեր այս տարի ևս մեկ անգամ նշում են այս տոնը տնից հեռու։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմուկում և Չիվա-Ելփին ավտոճանապարհին մառախուղ է
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: . Վարդենյաց լեռնանցքը...
Աղբյուր` Panorama.am
13:24
ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի մեղադրանքները
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերմանիայում տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է վեցի
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում ամանորյա տոնավաճառում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:58
Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով
Երևանում  հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
12:44
Կաթողիկոս. Տարագիր չդառնանք մեր երկրից, ապրենք ու արարենք մեր հարազատ բնօրրանում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով. «Յանուն...
Աղբյուր` Panorama.am
12:24
Երևանցիների 79%-ը ձուկ օգտագործում է ամսվա մեջ 1-2 անգամ. Սննդագետ
«Այս սուրբ օրով, շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Քանի դեռ բոլորիդ սեղաններին ձուկ կա, խնդրում եմ ակտիվորեն պատասխանել,...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ամենավատ վարքով զբոսաշրջիկները
Հետքովիդյան ժամանակաշրջանում ավելի շատ մարդիկ են ճանապարհորդում, քան երբևէ։ Զբոսաշրջիկների ռեկորդային թիվը նաև նշանակում է, որ 2024 թվականին...
Աղբյուր` Panorama.am
10:55
Հրդեհի ահազանգ. Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 00:43-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գերմանիայի ԱԳ նախարարը ուլտիմատում է ներկայացրել Սիրիայի իշխանություններին
Գերմանիայի ԱԳ  նախարար Անալենա Բաերբոքը Սիրիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ այդ երկրին Գերմանիայի  օգնությունը կախված...
Աղբյուր` Panorama.am
10:19
Սիրիական ԶԼՄ-ները լուսանկարներում լղոզել են Գերմանիայի ԱԳ կին նախարարի մարմինն ու դեմքը
Սիրիական իշխանական ԶԼՄ-ները Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարների այցը Սիրիա լուսաբանելիս տեքստերին կցված լուսանկարներում «լղոզել»...
Աղբյուր` Panorama.am
10:03
Այսօր երեկոյան տեղի կունենա «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգ
Հունվարի 6-ին` ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Պապիկյանի կինն ամանորյա նոր ֆոտոշարք է հրապարակել
Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն  Պապիկյանի կինը՝ Արմինե Մուրադյանը սոցցանցի իր էջում ամանորյա ընտանեկան ֆոտոշարք է...
Աղբյուր` Panorama.am
09:26
Բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը  Հիսուսի  Սուրբ Ծննդյան և...
Աղբյուր` Panorama.am
09:04
Ողբերգական դեպք Երևանում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 06:21-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Հայաստանի մի շարք ճանապարհներին ձյուն է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:24
Մենք աղոթում ենք մեր երկրի և պետականության անսասանության համար. Վրթանես Սրբազան
Մայր Աթոռից տեղեկացնում են, որ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ է մատուցվել Միածնաէջ Մայր Տաճարում «Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ըստ իս՝ չէր կարող. Քյոխը՝ Տիրան Խաչատրյանի՝ զինվորականների կյանքերը վտանգող գործողություններ անելու մեղադրանքի մասին
«Չգիտեմ ինչ պատերազմական դրվագին է վերաբերվում մեղադրանքը, փակագծերը բացված չեն, բայց Տիրան Խաչատրյանը հայրենասեր, հայրենանվեր քաջորդի է...
Աղբյուր` Panorama.am
22:21
Լինենք իրատես, բայց ոչ՝ հոռետես ու հուսահատ. Արամ Ա.
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը սուրբ ծննդեան հայրապետական պատգամ է հղել հայ ժողովրդին։ «ԴԱՌՆԱՆՔ ՅՈՅՍԻ ԱՂԲԻՒՐԻՆ՝ ԱՍՏՈՒԾՈՅ ԾՆԵԱԼ ՈՐԴՒՈՅՆ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Այն իշխանությունը, որը չունի հավասարակշռող ընդդիմություն, դատապարտված է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Պետության և պետականության պաշտպանության լավագույն միջոցը բալանսն է` հավասարակշռումը։...
Աղբյուր` Panorama.am
19:21
Իսրայելի հարվածները Գազայի հատվածում միայն կիրակի օրը առնվազն 88 մարդու կյանք են խլել
Գազայի հատվածին վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 88 մարդ է զոհվել, 208-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
18:04
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մեկնարկել է Ճրագալույցի Սուրբ Պատարագը
Այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ՝ ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Ճրագալույցը Հայաստանյայց...
Աղբյուր` Panorama.am
17:38
Սպասվում է ձյուն և քամու ուժգնացում
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հանրապետության տարածքում`հունվարի 5-ի  ուշ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
17:28
Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ էդուարդ Շարմազանովը գրում է «Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն, Դրասխանակերտցուն  ու ողջ հայոց...
Աղբյուր` Panorama.am
17:06
ՊՆ ուղղաթիռի օգնությամբ հաջողվել է մեկուսացնել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտ բռնկված մեծ հրդեհը
Հունվարի 5-ի առավորտյան ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ հրդեհ է բռնկվել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում...
Աղբյուր` Panorama.am
16:51
Չինաստանից հետո Ղազախստանն էլ հայտնել է մետապնևմովիրուսով վարակվելու դեպքերի մասին
Համաճարակային սեզոնի սկզբից Ղազախստանում հայտնաբերվել է մետապնևմովիրուսային հիվանդության 30 դեպք։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ...
Աղբյուր` Panorama.am
15:59
Նիկոլը հարցնում է Նիկոլին
Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կալանավորում է նույն մարդուն նույն բանի համար, ինչի համար Նիկոլ Փաշինյանը նրան հերոսի կոչում...
Աղբյուր` Panorama.am
15:47
Ալիևի զարմուհուն Հունաստանում կալանավորել են խոշոր չափերի թմրանյութի շրջանառության մեղադրանքով
Հունաստանի դատական իշխանությունները ուրբաթ օրը հայտարարեցին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով Իզաթ Խանիմ Ջավադովային ժամանակավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}