Գյումրու քաղաքապետը պարգևներ է հանձնել Կարապետ Չալյանին ու Հենրիկ Սարգսյանին
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունել և պարգևներ է հանձնել հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող գյումրեցիներ Կարապետ Չալյանին և բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Հենրիկ Սարգսյանին: Ինչպես տեղեկացնում է համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը, քաղաքապետը շնորհակալություն է հայտնել գյումրեցի մարզիկներին միջազգային ասպարեզում Հայաստանի և Գյումրու պատիվը բարձր պահելու համար և նոր հաղթանակներ մաղթել երիտասարդ մարզիկներին:
Այնուհետև քաղաքապետը հունահռոմեական ըմբշամարտի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Արամ Սարգսյանին, ով մարզել է օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի և ԽՍՀՄ տասնյակ չեմպիոնների, հանձնեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը հաստատող վկայական ու հուշամեդալ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները