Թուրքական թեժ ամառը. Թաքսիմից՝ Թահրիր և փոքրամասնության կոդերից՝ «Էրգենեքոն»

Հեղինակ` պ. գ. թ. Վահրամ Տեր-Մաթևոսյան

2013 թ․ ամռան ամիսներին Թուրքիայի քաղաքական կյանքը բավական հարուստ էր տարաբնույթ իրադարձություններով։ Այս հոդվածը նպատակ ունի վեր հանել դրանցից ամենակարևորները և ցույց տալ թե տեսանելի ապագայում դրանք ինչպիսի հետևանքներ կարող են ունենալ ներքին և արտաքին քաղաքական զարգացումների վրա։ Հոդվածի այս մասում կներկայացվեն ներքաղաքական, իսկ հաջորդում՝ արտաքին քաղաքականության հիմնական զարգացումները:

Թաքսիմի իրադարձությունները

Ամռան ամիսների ամենակարևոր իրադարձությունն անշուշտ Տաքսիմի հրապարակում և նրան կից Գեզի այգում տեղի ունեցած իրադարձություններն էին: Թաքսիմի հրապարակում տեղի ունեցած և տարբեր քաղաքներում տարածված իրադարձությունները վերլուծաբանների կողմից արժանացան ամենատարբեր գնահատականների: Մեկ հարցում սակայն բոլորը համակարծիք էին՝ ծավալային ընդգրկման, տևողության ու արտաքին աշխարհից մասնակիցներին ցուցաբերած տեղեկատվական աջակցության առումով Թաքսիմի դեպքերն աննախադեպ էին ԱԶԿ-ի կառավարման 10,5 տարիների ընթացքում: Թաքսիմում սկիզբ առած հախուռն ու տարերային ընդվզումը դանդաղ կերպով մարեց, մինչդեռ հասարակական-քաղաքական հետևանքները դեռ երկար զգացնել կտան Թուրքիայի քաղաքական քննարկումներում: Իշխանությունը կշարունակի հեգնել և անլրջորեն վերաբերել «մի խումբ ծայրահեղականների և թալանչիների» ըմբոստությանը, ընդդիմությունը այդ դեպքերը կշարունակի օգտագործել ԱԶԿ-ին քննադատելու համար, մինչդեռ վիրտուալ Թուրքիան այն կհամարի առաջին ու ամենամեծ բողոքի պոռթկումը, որը ցնցեց, բայց չքանդեց Էրդողանի իշխանության հիմքերը: Դժվար է ասել, թե ինչպիսի քաղաքական հետևանքներ կունենային Թաքսիմի իրադարձությունները եթե դրանք ավելի երկար ընթանային, կամ ավելի շատ զոհեր գրանցվեին, կամ դրանց աշխարհագրական ընդգրկումը Ստամբուլից դուրս լիներ առավել ծավալային։ Էրդողանի և իրավապահ մարմինների արձագանքի շուրջ քննարկումները դեռ երկար կլինեն ներքաղաքական թեժ քննարկումներ առարկա։ Հոկտեմբերին Եվրահանձնաժողովի կողմից Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ պատրաստվող ամենամյա զեկույցում ևս կլինի անդրադարձ այդ իրադարձությանը և իշխանության արձագանքին։ Գալիք ՏԻՄ (2014 թ. մարտ) և նախագահական ընտրություններում (2014 թ. օգոստոս) ևս Թաքսիմի իրադարձությունների շուրջ քննարկումները կլինեն առանցքային։ Ընդդիմությունը փորձելու է ցույց տալ իշխանությունների թերացումները հետևյալ հարցերում՝ խաղաղ հավաքների, ցույցերի և այլախոհության դեմ աճող անհանդուրժողականությունը, խոսքի ազատության դեմ տարվող պայքարի հետևանքները, հետընթաց ապրող տնտեսության վիճակը, ավտորիտարիզմի ահագնացող դրևորումները, քրդական հարցում Էրդողանի՝ անհուսալի գործընկեր լինելու հանգամանքը և մի շարք խնդիրներ։

Իհարկե, Թաքսիմի իրադարձությունները հնարավոր է և պետք է ուսումասիրվեն ամենատարբեր դիտանկյուններից, սակայն առավել էական են այդ իրադարձությունների քաղաքական հետևանքները: Առաջին եզրակացությունն այն է, որ իշխանության ղեկին գտնվող քաղաքական ուժի արձագանքը ցույց տվեց, որ այն միատարր չէ: Էրդողանը դեռ 2011 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցության ցուցակով խորհրդարան էր «տարել» հնարավորինս նվիրված քաղաքական գործիչների՝ նվազագույնի հասցնելով Գյուլի համախոհների և հնարավոր անկախ խաղացողների թիվը: Թեև նրան հաջողվում է թիմը կուռ պահել, սակայն Թաքսիմի իրադարձությունների օրերին թիմի ներսում արձանագրվեց որոշ այլախոհություն և կառավարության և իշխող կուսակցության շարքերից հնչեցին տարատեսակ հայտարարություններ և մեկնաբանություններ:

Թաքսիմի հրապարակում տեղի ունեցած իրադարձությունները նաև ստիպեցին իշխանություններին խմբագրել որոշ քաղաքական պլաններ, որոնք դեռ մայիսին թվում էին անկասելի: Թաքսիմի իրադարձությունների ընթացքում կրկին ակտիվացան Էրդողանի և ԱԶԿ-ի քաղաքական ապագայի և Գյուլ-Էրդողան հնարավոր հակասությունների շուրջ քննարկումները։ Գյուլ-Էրդողան հակասությունները կամ դրանց մասին պնդումներն ունեն որոշ շերտեր, որոնց մասին ամբողջական պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է վերլուծել Սահմանադրության հաշտեցման խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների ընթացքը և դրա հետ կապված քաղաքական գործընթացները:

Նոր սահմանադրության մշակման աշխատանքները. նախագահական համակարգ

Արդեն տարի ու կես աշխատող 12 անդամից բաղկացած խորհրդարանական հանձնաժողովի (երեքական ներկայացուցիչ խորհրդարանական կուսակցություններից) կատարած աշխատանքի արդյունքների վերաբերյալ հնչում են ամենատարբեր կարծիքներ: Ոմանք նշում են, որ առկա հակասություններով հանդերձ արձանագրվել է էական առաջընթաց և համաձայնեցված հոդվածների քանակն արդեն տպավորիչ է: Ոմանք էլ կարծում են, որ, հաշվի առնելով առնվազն այս գումարման խորհրդարանում առկա հակասությունները և ուժերի քանակական հարաբերակցությունը, ինչպես նաև՝ գալիք եռափուլ ընտրությունների հանգամանքը, նոր սահմանադրության նախագծի ընդունումն անիրական է: Ամեն դեպքում, ԱԶԿ-ի 2011 թ․ նախընտրական քարոզարշավի ամենահիմնական կետերից մեկը՝ նոր սահմանադրության ընդունումը, շարունակում է մնալ չիրականացված քաղաքական խոստում։ Հանձնաժողովի անդամ կուսակցությունների կողմից միմյանց հասցեին հնչող մեղադրանքները դարձել են առավել հաճախակի, սակայն իշխանությունները կրում են առաջնային պատասխանատվություն հանձնաժողովի դանդաղ առաջընթացի համար։ Հանձնաժողովին ներկայացված վերջնաժամկետները երկարացվել են առնվազն 4 անգամ, թեև հարկ է փաստել, որ աշխարհիկության, կրթության, լեզվի, կառավարման համակարգի, պետական կառավարման ապակենտրոնացման խնդիրների և մի շարք առանցքային հիմնահարցերի շուրջ հակասություններն այնքան խորն են, որ վերջնաժամկետներով հնարավոր չէ այդ հարցերը շուտափույթ լուծել։ Մյուս կողմից էլ հանձնաժողովի աշխատանքների բարեհաջող ընթացքի համար իշխանությունները կոչված են ապահովելու համապատասխան մթնոլորտ։

Առաջընթացին խոչընդոտող գործոնների շարքում ամենից հաճախ նշվում է նախագահական կառավարման համակարգին անցնելու հեռանկարը և դրա հետ կապված հնարավոր բոլոր համակարգային, բյուրոկրատական և իշխանական վերադասավորումները, ինչպես նաև՝ հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման և վետոյի իրավունքի կիրառման սկզբունքները: Աշխարհիկ-քեմալականների և ազգայնականների համար որպես անցանկալի սցենար ներկայացվող նախագահական համակարգի գաղափարի շուրջ Էրդողանը երբեք էլ համակարգված, հիմնավորված ու ամփոփ մոտեցում չի ցուցաբերել, թեև ժամանակ առ ժամանակ ակնարկել է այդ համակարգին անցնելու նպատակահարմարության մասին: Փոխարենը Էրդողանի պատկերացումները ներկայացվել են նրան մոտ կանգնած քաղաքական գործիչների ու պատգամավորների միջոցով: Էրդողանի նման դիրքորոշումը կարող է մի քանի մեկնաբանությունների պատճառ դառնալ, սակայն նա քաջ գիտակցում է, որ առկա անորոշությունների ու քննադատության պարագայում նա չի կարող հստակ առաջ մղել նախագահական համակարգին անցնելու գաղափարը՝ չունենալով երաշխիքներ ու հակակշիռներ: 2011 թ. խորհրդարանական ընտրություններում ձեռք բերելով 326 մանդատ, արդեն պարզ էր, որ մի շարք հեռագնա քաղաքական ծրագրեր կշարունակեն առկախված մնալ: Ավելին, անցած երկու տարիների ընթացքում քաղաքական օրակարգում գերակա թեմա դարձած նոր սահմանադրություն ունենալու խնդիրը և արձանագրված սահմանափակ առաջընթացն էական հարված է հասցրել Էրդողանի հեղինակությանը: Նոր սահմանադրության նախագծի նախատեսվող 177 հոդվածներից համաձայնեցված է մոտ 5-6 տասնյակը, մնացածի շուրջ հանձնաժողովի անդամ 4 կուսակցությունների դիրքորոշումները խիստ բևեռացված են: Էրդողանի համար արդեն ակներև է, որ դեռ 2011 թ. դժվար թվացող նախագահական սցենարի իրագործումը դառնում է առավել դժվարին: Մյուս կողմից չափազանց ռիսկային է մուտք գործել ՏԻՄ, նախագահական և խորհրդարանական ընտրությունների գործընթաց առանց ապահովելու մի շարք կարևոր պայմաններ: ԱԶԿ-ի կանոնադրությունն արգելում է Էրդողանին և ևս 7 տասնյակ պատգամավորների վերստին՝ 4-րդ անգամ, առաջադրվել պատգամավորության թեկնածու, հետևաբար, գործող կանոնադրությամբ, Էրդողանը նույնպես զրկված է 2015 թ. 4-րդ անգամ վարչապետ դառնալու հեռանկարից: Ուստի, եթե Էրդողանը չփոխի կուսակցության կանոնադրությունը, ապա նրան հարկավոր է մինչև 2014 թ. ամառը հստակեցնել նախագահական իր հավակնությունները՝ անկախ այն հանգամանքից թե որ համակարգով է նա ցանկանում ուղղորդվել:

Եթե շարունակում է մնալ գործող խորհրդարանական համակարգը, որի հետ միասին առաջին անգամ 2014 թ. օգոստոսին տեղի են ունենալու ուղղակի նախագահական ընտրություններ, ապա կստեղծվի սահմանադրորեն հակասական համակարգ, դժվար համադրվող ինստիտուտներով: Իրավիճակն էլ ավելի կդժվարանա, եթե Էրդողանը որոշի առաջադրվել նախագահի պաշտոնում, իսկ առանց Էրդողանի ԱԶԿ-ն 2015 թ. խորհրդարանական ընտրություններում շատ առավել համեստ արդյունքներ կարձանագրի քան նախկին 3 դեպքերում՝ անկախ այն հանգամանքից, թե ով կլինի կուսակցության նոր ղեկավարը: Դա է վկայում նաև Թուրքիայի ոչ վաղ անցյալի պատմությունը, երբ 1989 թ. Թուրգութ Օզալը ընտրվեց նախագահ, նրա «Մայր հայրենիք» կուսակցությունը 1991 թ. խորհրդարանական ընտրություններում պարտվեց «Ճշմարիտ ուղի» կուսակցությանը: Հետևաբար, արդեն հետին պլան մղվող նախագահական համակարգին անցնելու սցենարը հղի է մի շարք անորոշություններով, իսկ հանրային կարծիքի ամենատարբեր հարցումներն էլ ցույց են տալիս, որ հասարակությունն առավել քիչ է հակված նախագահական համակարգին անցնելու հեռանկարին քան ամիսներ առաջ և աջակիցները թիվը գնալով նվազում է (38 %): Ավելին, իրավիճակը հղի է նաև ճգնաժամային հեռանկարով․ եթե մինչև 2015 թ․ խոհրդարանական ընտրությունները սահմանադրության մեջ փոփոխություններ չկատարվեն, կստացվի այնպես, որ թե՛ նախագահը, թե՛ վարչապետը կընտրվեն «ուղղակի» քվեարկությամբ։ 2007 թ․ երբ կատարվեց նախագահի ընտրության վերաբերյալ համապատասխան սահմանադրական փոփոխությունը, քչերն էին կարծում, որ դեռ 2014 թ․ նախատեսվող առաջին նախագահական ընտրությունների նախօրեին հնարավոր էր նման փակուղային հեռանկար։

Հուլիսի 1-ին, երբ ավարտվեց Սահմանադրական հանձնաժողովին տրված հերթական վերջնաժամկետը, Թուրքիայի իշխանական ետնաբեմերում սկսեցին քննարկել սահմանադրության փաթեթային փոփոխությունների տարբերակը. խորհրդարանում հաստատել այն հոդվածները, որոնց շուրջ հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ, իսկ այն հոդվածները, որոնց վերաբերյալ հանձնաժողովին չի հաջողվում ընդհանուր հայտարարի գալ, առաջարկվում է դնել հանրաքվեի։ Նման հոդվածներից են սահմանադրության նախագծի առաջին 4, ինչպես նաև՝ 42-րդ և 65-րդ հոդվածները, որոնք վերաբերում են լեզվի, կրթության և քաղաքացիության սահմանման խնդիրներին: Ի հավելումն նախագահական համակարգի շուրջ առկա տարակարծությունների՝ այս հարցերի վերաբեյալ ևս մի կողմից ԱԶԿ-ի և քրդական ԽԺԿ-ի և մյուս կողմից ՀԺԿ-ի և ԱՇԿ-ի միջև առկա են թեժ հակասություններ։

Ընդ որում, նախ օգոստոսի 9-ին փոխվարչապետ Բոզդաղը հայտարարեց, որ գալիք նախագահական ընտրությունների արդյունքում Թուրքիան ինքնստինքյան կվերածվի կիսանախագահական համակարգ ունեցող պետության, իսկ օգոստոսի 11-ին ԱԶԿ-ից եղավ արտահոսք, որ նախագահական համակարգին անցնելու հարցում հնարավոր են որոշ վերանայումներ: Եթե այդ մտադրությունը հաստատվի սահմանադրության նախագծում փոխհամաձայնեցված հոդվածների քանակը կհասնի 8 տասնյակի, որոնք հետագայում կարող են հավանության արժանանալ խորհրդարանում չորս կուսակցություններից կողմից։ Թեև հոդվածների քանակի հարցում ևս կա մեծ անորոշություն, եթե ԱԶԿ-ն պնդում է, որ նախագահական համակարգին անցնելու քննարկումները վերաբերում են ընդամենը 20 հոդվածների, և պնդում, որ մյուս հոդվածների շուրջ համաձայնության չգալու ընդդիմության դիրքորոշումն առնվազն անազնիվ է: Մինչդեռ ընդդիմության անդամները նշում են, որ խոսքը վերաբերում է 40 հոդվածների, որոնք կարգավորում են նախագահական համակարգին անցնելու դեպքում նախագահի իրավահարաբերությունները օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների հետ: Այսպիսով, եթե ԱԶԿ-ն վերջնականապես որոշի հետաձգել նախագահական համակարգին անցնելու պլանները, ապա Սահմանդրական հանձնաժողովի աշխատանքները նոր խթան կստանան:

Միևնույն ժամանակ Թաքսիմի իրադարձություններից հետո շրջանառության մեջ դրվեցին ընտրությունների ամենատարբեր սցենարներ․ ա/ գալիք երեք համապետական ընտրությունները անցկացնել միևնույն ժամանակ՝ 2014 թ․ օգոստոսին, բ/ 2013 թ․ աշնանը կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, գ/ 2014 թ․ աշնանը սահմանադրական փոփոխությունների նախագիծը դնել քվեարկության:

ԱԶԿ-ԽԺԿ (քրդական Խաղաղություն և ժողովրդավորություն կուսակցություն) սահմանադրություն ունենալու հեռանկարը ևս ԱԶԿ-ի քաղաքական հեղինակության վրա կարող է բացասական ազդեցություն թողնել։ Այս հանգամանքը հետևողականորեն տարածվում է Հանրապետական ժողովրդական կուսակցության և Ազգային շարժման կուսացության կողմից, որն էլ էապես ազդում է ազգաբնակչության ազգայնամոլ հատվածների տրամադրությունների վրա:

Այսպիսով, ԱԶԿ-ն հայտնվել է բավական դժվարին կացության մեջ: Մի կողմից անորոշության հսկայական էներգիա է կուտակվել, որը կարող է ամենատարբեր ուղղություններով ընթանալ, իսկ մյուս կողմից առկա է վերահաս սահմանադրական ճգնաժամի վտանգը: Նմանատիպ փակուղային իրավիճակում ԱԶԿ-ն ստիպված է գնալ տեսանելի ու կառուցողական զիջումների՝ քաղաքական գործընթացները տեսանելիության ծիրում պահելու համար:

Օգոստոսի 5-ին Էրգենեքոնի գործով դատավճռի հրապարակումն իր քաղաքական նշանակությամբ ամենևին էլ չի զիջում Թաքսիմի իրադարձություններին: Էրգենեքոնի գործով դատավճիռը հանդիսանում է բանակի և քաղաքականության միջև 2007 թ. ի վեր ընթացող գործընթացների հետևանք: Այս դատավճիռը, ինչպես նաև դրան նախորդող ոչ պակաս աղմկահարույց դատավարություններն ու դատավճիռները Թուրքիայի քաղաքական պատմության մեջ շրջեցին մի կարևոր էջ: Այդուհանդերձ, այն քաղաքական, գաղափարախոսական ու սոցիալական հիմքերը, որոնց վրա հենվում էր աշխարհիկ-քեմականները, այդ թվում զինվորականները, իրենց դեռ ամբողջությամբ պարտված չեն համարում: Բացի այդ արդարադատությունը թույլ է տալիս բողոքարկել վճիռը, որը կարող է ձգվել մի քանի տարի, եթե մեղադրյալները որոշեն դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որն ինքնին նշանակում է, որ հակադրման ներուժը դեռ սպառված չէ: Այսինքն, 5 տարի տևած դատաքննական գործընթացը և դատավճիռը կարևոր էին, սակայն ոչ բավարար զինվորականների դեմ վերջնական գաղափարական հաղթանակի հասնելու համար: Հաշվի առնելով նաև դատաքննության ընթացքում տեղ գտած մի շարք աղաղակող դատավարական խախտումների մասին հանրահայտ փաստերը, դատաիրավական համակարգի դեմ հնչող քննադատությունները, առ այն որ այն վերածվել է գործադիր իշխանության կցորդի, ապա Էրգենեքոնի գործով հնչած դատավճիռը որոշ առումներով հավելյալ վնաս կպատճառի ժողովրդավարության սկզբունքներից էապես նահանջած Թուրքիայի իշխանությունների հեղինակությանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}