Ցուկենբերգն ինտերնետային հասանելիություն կապահովի երկրագնդի 5 միլիարդ բնակչության համար
Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկենբերգի նախաձեռնությամբ` մեկնարկում է Internet.org համաշխարհային նոր նախագիծը, որը միտված է ինտերնետային հասանելիություն ապահովել երկրագնդի շուրջ 5 միլիարդ բնակչության համար: Այս մասին հաղորդում է «CNN» հեռուստաընկերությունը:
Նախագծի իրականացումը, որին մասնակցութուն են ցուցաբերում նաև Nokia, Samsung, Ericsson, Opera, Qualcomm և MediaTek ընկերությունները, ենթադրում է տեխնոլոգիական արտադրության ջանքերի միավորում և տարբեր երկրների կառավարություների միասնական աշխատանք՝ աշխարհի ողջ բնակչությանն համացանցով ապահովելու համար:
Internet.org – ը ենթադրում է աշխատանքների կազմակերպման երեք հիմնական ուղղություն: Առաջին հերթին, նախագծի մասնակիցները պատրաստվում են նախաձեռնել բջջային սարքերից համացանցին միանալու սակագների էժանացում: Այդպիսով, նախատեսվում է ստեղծել որակյալ, սակայն ոչ թանկ նոր սմարթֆոնների: Իսկ բջջային ընկերությունները, որոնք կըդգրկվեն նախաձեռնության իրականացման մեջ, հատուկ սակագներ կսահմանեն դրանք կիրառողների համար:
Նախաձեռնության երկրորդ ուղղությունը ներառում է հայտնի հավելվածների և ինտերնետ ծառայությունների աշխատանքի համար անհրաժեշտ տվյալների ծավալի զգալի կրճատում: Այս ուղղությամբ դիտարկվում են, մասնավորապես, հատուկ տեխնոլոգիաների մշակում, որոնք արդյունավետ կերպով կֆիլտրեն տվյալների բազան: Երրրորդ ուղղությունը ենթադրում է բիզնես մոդելների և ծառայություների ստեղծում, որոնք կդյուրացնեն միացումը համացանցին:
Internet.org նախաձեռնության մասնակիցները նշում են, թե համացանցից ներկայումս օգտվում է աշխարհի բնակչության մեկ երրորդը՝ այն է մոտ 2,7 միլիարդ մարդ: Ընդ որում, նրանց թիվն ամեն տարի ավելանում է 9 տոկոսից ոչ ավել:
«Զարգացող երկրներում կան բազում խոչընդոտներ, որոնք հնարավորություն են ընձեռում մարդկանց միանալ համացանցին: Interget.org դա համաշխարհային գործընկերութուն է, որն ուղղված է այդ խոչընդոտների վերացմանը: Մենք կփորձենք համացանցով ապահովել բոլոր նրանց, ովքեր այս պահին ի վիճակի չեն սեփական միջոցների այն ձեռք բերելձերք բերել», - գրում է Ցուկենբերգը: