«Գոլդ» և «սուպերգոլդ» պետհամարանիշների քանակը կավելացվի ու կթանկացվի
Ոստիկանությունը ցանկանում է ավտոմեքենաների պետհամարանիշների սերիայում օգտագործվող տառերի քանակը ավելացնել ևս երեքով: Մասնավորապես, ներկայումս տրանսպորտային միջոցների համարանիշներում, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-ն որոշման 3-րդ հավելվածի համաձայն օգտագործվում են միայն A, D, L, M, N, O, P, Q, R, S, T, U և V տառերը: Դրանց կավելանան նաև C, F և Z տառերը:
«168 Ժամ»-ի փոխանցմամբ, որոշումը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից վաղը ներկայացվելու է կառավարության հաստատմանը: Ինչու՞ են ավելացնում լրացուցիչ տառերը: Որովհետև այդպես հնարավոր կլինի զգալիորեն մեծացնել «գոլդ» համարանիշների տարբերակների քանակը և հետևաբար` ավելի շատ ֆինանսական միջոցներ ներգրավել դրանց վաճառքից: Ի դեպ, ոստիկանությունը չի էլ թաքցնում այս նորամուծության պատճառը: «Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշներ ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող որոշմամբ սահմանված տառերը պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշները գրեթե սպառվել են»,- նշվում է հիմնավորման մեջ և ավելացվում, որ որոշման նախագծի ընդունման դեպքում կբարձրանա հաշվառման նման համարանիշներ ձեռք բերելու պահանջարկը: Սակայն դա դեռ ամենը չէ :
Թանկանալու են նաև «Սուպերգոլդ» համարանիշները: Այսպես` բոլոր 5 թվերի կրկնությամբ և նույն տառերի սերիա ունեցող համարանիշները (XX++XXX), նախկին 5 միլիոն դրամի փոխարեն, կարժենան 8 միլիոն դրամ: Ներկայումս գործող 60.000, 120.000, 240.000, 600.000, 1.200.000 և 5 մլն դրամ հաստատագրված վճարների փոխարեն կգործեն նոր հաստատագրված վճարներ` 60.000, 150.000, 250.000, 400.000, 600.000, 1.500.000, 3մլն, և 8 մլն դրամի չափով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում