ԱՎԾ. Հուլիսին գնաճը կազմել է 4.7%
Այս տարվա հուլիսին հունիսի նկատմամբ հանրապետությունում սպառողական գներն աճել են 0.4 տոկոսով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը` երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփագրում:
Միևնույն ժամանակ, ըստ ԱՎԾ հաշվետվության, այս տարվա հուլիսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ սպառողական գներն աճել են 8.5 տոկոսով:
2013-ի հունվար-հուլիս ժամանակահատվածում` համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ սպառողական գների աճը երկրում կազմել է 4.7 տոկոս:
Նույն ժամանակահատվածում հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 144850 դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 3.2 տոկոսով: Ըստ որում` պետական ոլորտում աշխատավարձն աճել է 1.9 տոկոսով` կազմելով 115745 դրամ, իսկ մասնավոր հատվածում աճը եղել է 5.5 տոկոս: Այստեղ միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 178230 դրամ:
Նախորդող հրապարակում` Այս տարվա հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 8.5%
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում