Կա՞յֆ էս բռնում վրես. նախկին ոստիկանապետի ազգականը՝ լրագրողին
«Հրապարակ»-ը երեկ տեղեկություն է ստացել, որ Արարատի քաղաքապետի թափուր պաշտոնի վրա աչք ունի նաև նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մորաքրոջ տղան՝ Արարատի կադաստրի նախկին պետ Վահրամ Հովհաննիսյանը: Վերջինս թեև Արտաշատի գրանցում ունի, սակայն ասում են՝ դա «շտկելը» րոպեների հարց է:
«Կա՞յֆ ես բռնում վրես,- թերթի հարցից անակնկալի եկած` զայրացել է Հովհաննիսյանը- Ես ո՞նց կարամ նման ցանկություն ունենամ, ես Արարատի գրանցում չունեմ, բացի դրանից, էդ մարդը նոր է մահացել, մի հատ համբերեք»:
Թերթը հիշեցնում է, որ Արարատի նախկին քաղաքապետ Աբրահամ Բաբայանի մահից հետո այստեղ նոր ընտրություններ կանցկացվեն, ասում են՝ որոշողը մարզպետ Էդիկ Բարսեղյանն է: