Սիրիայում երկու օրվա ընթացքում իրանցի երկու լրագրող է սպանվել
Սիրիայի զինված խմբավորումների կողմից սպանվել է իրանցի լրագրող Էսմայիլ Հեյդարին: Այդ մասին հաղորդում է իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքը:
Իրանական աղբյուրը նշում է, որ Իսմայիլ Հեյդարին երկրորդ իրանցի լրագրողն էր, ով վերջին օրերի ընթացքում Սիրիայում գործող սալաֆիական խմբավորումների զոհն է դառնում:
Հիշեցնենք, որ նախօրեին իրանական «ԱԲՆԱ» լրատվական գործակալությունը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի շրջակայքում հակակառավարական զինյալ խմբավորումների արձակած կրակից զոհվել էր իրանցի լրագրող Հադի Բաղբանին:
Նախորդող հրապարակում՝ Իրանի ԱԳ նախարար. Սիրիայում քիմիական զենքի կիրառումը բխում է ահաբեկչական խմբերի շահերից