ԱՊԼ գլխավոր քարտուղար. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սառը պատերազմը շարունակվում է Սիրիայում
Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սառը պատերազի նոր տարբերակն է, գտնում է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբին:
«ԱՊԼ ղեկավարը հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև վեճ է և սառը պատերազմի նոր տարբերակ»,- հայտնում է Al-Arabiya արբանյակային հեռուստաալիքը: Նրա խոսքով, չի կարելի համեմատել Եգիպտոսում և Սիրիայում տիրող իրավիճակները: Ալ-Արաբին Մուրսիի տապալումը նկարագրել է որպես զինված ուժերի կողմից իրականացված հեղափոխություն:
«Մուրսին ընտրվել էր ժողովդրավարական ուղով, սակայն ընտրությունները ժողովրդավարության և օրինականության միակ գործոնները չեն»,- ընդգծել է նա:
Նշենք, որ Եգիպտոսի հարցով ԱՊԼ-ի պաշտոնական դիրքորոշման մասին կհայտարարեն կազմակերպության ԱԳ նախարարների՝ սեպտեմբերին կայանալիք հանդիպման ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան