ԱՎԾ. Տարեսկզբից տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4 տոկոսով
Այս տարվա հունվար-հուլիս ժամանակահատվածում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 4 տոկսով աճել է` համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Նման տվյալներ է հրապարակել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը` ամփոփելով հուլիս ամսվա տվյալները:
Ընթացիկ տարում տնտեսական ակտիվության լոկոմոտիվը հուլիսի դրությամբ շարունակում է մնալ արդյունաբերությունը, որտեղ թողարկված արտադրանքի ծավալը` մոտ 663.044 մլրդ դրամ, 6.7 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում տրված արտադրանքի համեմատ:
Հաշվետու ժամակահատվածում աճի տեմպով երկրորդ տեղում գյուղատնտեսությունն է: Ոլորտում թողարկվել է 297.938 մլրդ դրամի արտադրանք, ինչը նախորդ տարվա հունվար-հուլիս ժամանակահատվածի հետ համեմատած ավելին է 4.7 տոկոսով:
Ծառայությունների ոլորտում` առանց առևտրի, աճը կազմել է 3.8 տոկոս` ապահովելով 565.354 մլրդ դրամ: Իսկ առևտրի շրջանառությունը կազմել է 1135.556 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած աճել է 3.0 տոկոսով:
Միակ ոլորտը, որտեղ անկում է գրանցվել շինարարությունն է: 2013 հունվար-հուլիսին երկրում իրականացված շինարարական աշխատանքների ծավալը կազմել է 156.286 մլրդ դրամ: Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից քիչ է 8.6 տոկոսով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում