Փորձագետ. Մամեդյարովը խեղաթյուրում է իրականությունը
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին` դժգոհելով, որ հայկական կողմը` Ղարաբաղում նոր բնակավայրեր ստեղծելով, օդանավակայանը վերակառուցելով, նոր մայրուղիներ կառուցելով, խախտում է ՄԱԿ-ի և Ժնևյան կոնվենցիայի մի շարք դրույթներ:
Հատկանշական է, որ Ադրբեջանը հղում է անում Ժնևյան կոնվենցիային, այն նույն կոնվենցիային, որի մի շարք դրույթներ Ադրբեջանի կողմից խախտվում են հատկապես հայ զինծառայողների` Ադրբեջանի պահպանության տակ գտնվող տարածքում հայտնվելուց հետո: Սա ոչ միայն երկակի չափանիշներով առաջնորդվելու պարզամիտ ձև է, այլև քայլ` խեղաթյուրելու իրականությունը:
Ճիշտ է` Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման գործընթացը դեռ ընթացքի մեջ է, սակայն դա դեռ չի նշանակում, որ արցախցին չի կարող իրացնել միջազգայնորեն իրեն տրված իրավունքները: Անկախ այն հանգամանքից, որ Արցախը դեռևս չճանաչված հանրապետություն է, այդուհանդերձ դա այնտեղ ապրող մարդկանց չի զրկում ապրելու համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու հնարավորությունից և իրավունքից:
Ա. Մամեդյարովը նաև նշել է, որ Հայաստանն իր քայլերով տապալում է հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու և տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը վերականգնելու հեռանկարը:
Եթե Մամեդյարովը իսկապես կարծում է, որ ռազմատենչ հայտարարություններով, սեփական ժողովրդի մեջ թշնամություն սերմանելով, դիվերսիաներ իրականացնելով, հայկական բնակավայրերի ուղղությամբ ինտենսիվ կրակ բացելով, դիպուկահարների ակտիվությամբ կամ միլիարդավոր դոլարների հասնող սպառազինության գնմամբ Ադրբեջանը նպաստում է տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը, ապա դա խոսում է կամ նրա ոչ ադեկվատ վարքագծի կամ վերջինիս` սեփական երկրի պաշտոնական քարոզչության՝ «պատանդի» կարգավիճակում լինելու մասին:
Մամեդյարովը, տարաբնույթ միջազգային կառույցներին դիմելուց ու միջազգային իրավուքի դրույթներին հղում անելուց առաջ, լավ կաներ, ամբողջությամբ ընթերցեր կամ վերընթերցեր դրանք:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները