Վարդան Ղուկասյանը բավական ջերմ հարաբերություններ ունի իր դստեր նշանածի սպանության գործով դատավորի հետ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բավական ջերմ հարաբերություններ ունի իր դստեր նշանածի սպանության գործով դատավոր Մարտին Սարոյանի հետ: Ավելին, ինչպես պնդում են ականատեսները, Մ. Սարոյանն անձամբ ներկա է եղել Վ. Ղուկասյանի վաղամեռիկ եղբոր՝ Ա. Ղուկասյանի քառասունքին:
Այսքանից հետո, թերևս, պարզ է, թե ինչու էր դատավորը հանդուրժում, որ Վ. Ղուկասյանը դատական նիստի ողջ ընթացքում հրաժարվում էր պատասխանել պաշտպանական կողմի փաստաբան Լուսինե Սահակյանի հարցրեին, ավելին, նրան անվանել «դև»: «Ժողովուրդ»-ի թղթակիցը երեկ զրուցել է անձամբ դատավոր Սարոյանի հետ, սակայն վերջինս հերքել է լուրը. «Ոչ նման բան չկա»: Հարցին, թե ականատեսներ են եղել, նա շարունակել է պնդել. «Նման բան չկա»: