«Արմավիա»-ի աշխատակիցները շարունակում են պահանջել իրենց՝ ամիսներ շարունակ չստացած աշխատավարձերը
«Արմավիա» ավիաընկերության աշխատակիցները շարունակում են պահանջել իրենց՝ ամիսներ շարունակ չստացած աշխատավարձերը: Հիշեցնենք, որ սնանկացման եզրին հայտնված ու իր գործունեությունը դադարեցրած «Արմավիա»-ն հայտարարել էր, որ կշարունակի վճարել նախկին աշխատակիցների աշխատավարձերն այն ժամանակ, երբ «Ավիա սերվիս»-ը վճարի «Արմավիա»-ին ունեցած իր պարտքը: Պարզվում է՝ «Ավիա սերվիս»-ը վաղուց վճարել է այդ պարտքը: Սակայն դրանից հետո անգամ «Արմավիա»-ն շարունակում է մարդկանց խաբել: Նշենք, որ «Արմավիա»-ն հսկայական գումարներ է պարտք ոչ միայն իր աշխատակիցներին՝բորտուղեկցորդուհիներին, ինժեներներին ու օդաչուներին, այլև ՀՀ պետական բյուջեին ու մի շարք օտարերկրյա կազմակերպությունների:
««Ժողովուրդ»-ի թղթակցին չի հաջողվել այս կապակցությամբ մեկնաբանություն ստանալ, քանի որ այդ ընկերության մամուլի խոսնակի համար վաղուց ի վեր սովորություն է դարձել իրենց համար անցանկալի լրատվամիջոցների, այդ թվում «Ժողովուրդ»-ի հեռախոսազանգերին չպատասխանելը»,- գրել է թերթը: