Ստյոպա Սաֆարյանը խոստովանել է, որ ժողովուրդը հիասթափված է իրենցից
«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն անկեղծորեն նշել է, որ հասարակությունն իրենցից ինչ-որ չափով հիասթափված է, սակայն վստահեցրել է, որ կոնկրետ քայլերի դեպքում հասարակությունը կրկին պայքարող ուժի կողքին կլինի:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե «Ժառանգության»՝ օգոստոսի 23-ին անցկացվելիք հանրահավաքին ինչ հարցեր կա օրակարգում, Ս. Սաֆարյանը պատասխանել է. «Քննարկվելու են երկրի համար կարևորագույն հարցեր»: Հարցին, թե, ովքեր են ներկա լինելու հանրահավաքին, Ս. Սաֆարյանը պատասխանել է. «Մարդիկ, ովքեր ցանկություն կունենա, և քաղաքական ուժեր, որոնք կուզենան մասնակցել ու առկա խնդիրների վերաբերյալ իրենց լուծումներն առաջարկել, թող գան»:
Դիտարկմանը, թե հասարակությունը հիասթափված է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը թողեց ժողովրդին «պատերազմի» դաշտում և գնաց աղոթելու, Ս. Սաֆարյանը պատասխանել է. «Եթե ես ասեմ, որ ժողովրդի մեջ չկա հիասթափություն, ապա ես կլինեմ ոչ ադեկվատ մարդ, բայց եթե հասարակությունը տեսնի, որ կա ուժ, որը պայքարը առաջ է տանում, այդ կարճ հիասթափությունները տեղի են տալու»: