Դիլիջանում ավտոբուսն ընկել է ձորը. Կան վիրավորներ
Այսօր առավոտյան` ժամը 09.21-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 86-րդ կմ-ում տեղի ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում են ԱԻՆ արտակարագ ալիք լրատվակլան կենտրոնից ու խոստանում մանրամասներ տրամադրել ավելի ուշ:
168.am-ի փոխանցմամբ` «Պազ» մակնիշի ավտոբուսի վարորդը Դիլիջանի ոլորանների երկրորդ շրջադարձին կորցրել է մեքենայի կառավարումը և մոտ 22 մետր գլորվել ձորը՝ ընկնելով 3-րդ ոլորան:
17 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի հիվանդանոց (Ավանյանի անվան Տավուշի մարզի բժշկական կենտրոն): Այս մասին 168.am-ին հայտնել է ավտոբուսի ուղևորներից մեկը, ով միակն էր, որ չէր տեղափոխվել հիվանդանոց:
Ականատեսի խոսքով՝ ավտոբուսը Փարաքարից զբոսաշրջիկներ է տեղափոխելիս եղել Հաղարծին:
Լուսանկարները` 168.am- ի