Ա. Հովհաննիսյան. Հակառակորդի գնդակից զինծառայող է մահացել (լրացված)
Հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի հատվածում նախնական տվյալներով հակառակորդի գնդակից այսօր մեկ զինծառայող մահացել է, մյուսը վիրավոր է: Այս մասին Panorama.am-ին հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` հաստատելով տարածածված տեղեկությունները:
Հակառակորդի գնդակի թիրախ են դարձել ժամկետային զինծառայողներ Արթուր Գառնիկի Ասոյանը և Նորայր Արարատի Պետրոսյանը:
Հովհաննիսյանի խոսքով, այս պահին միջադեպի մասին տեղեկատվությունը ճշտվում է, կհրապարակվի քիչ անց:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան