Ընդդիմությունն ընդհատակ է անցել
«Իրավունք»-ում կարդում ենք. «Եթե ոչ վաղ անցյալում ընդդիմություն կոչվածը ժամանակ առ ժամանակ «փարթի» էր կազմակերպում, որպեսզի ժողովուրդը չմոռանա իր գոյության մասին, ապա ամբողջովին ընդհատակ է անցել: «Արմատական» լևոնական ընդդիմության չքանալուց հետո կարծես գլուխ են բարձրացնում նրանց հին քոթուկները, փորձելով ձևավորել նոր ընդդիմադիր ուժ:
Մամուլում պտտվող տեղեկությունների համաձայն՝այդ նոր ուժը ստեղծելու է Սասուն Միքայելյանը, դե իսկ որպես ղեկավար կնշանակվի Նիկոլ Փաշինյանը: Արդյոք Ս. Միքայելյանը ստացել է Ն. Փաշինյանի համաձայնությունը, թերթը փորձել է ճշտել Սասուն Միքայելյանից, սակայն վերջինս գտնվելով քեֆ ուրախության մեջ, 1 օրով հետաձգել է հարցազրույցը, իսկ հետո հրաժարվել պատասխանել թերթի հարցերին»: