Հայրիկյանը պատրաստվում է անցկացնել համազգային ստորագրահավաք
Պարույր Հայրիկյանը պարտարստվում է կազմակերպել համազգային ստորագրահավաք ՝ «Երկրում բացարձակ ժողովրդավարություն հաստատելու համար»: Այս մասին ԱԻՄ առաջնորդը հայտարարեց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք բոլորս էլ գիտենք, որ Հայաստանը դեռևս հեռու է ժողովրդավարությունից, սակայն ինչպես սրանից 40 տարի առաջ, ես ճանապարհ ներկայացրի մեր պետականության վերականգման համար, այնպես էլ այսօր ամենայն լրջությամբ ասպարեզ եմ իջեցնում դեպի ազատ Հայաստան տանող «Բացարձակ ժողովրդավարության» ծրագիրը: Արդեն տպարանում է իմ «Բացարձակ ժողովրդավարություն» գիրքը և ծրագրում ենք առաջիկայում սկսել համազգային ստորագրահավաք՝ այդ համակարգը ներդնելու համար»,- ասաց Պ. Հայրիկյան:
Անդրադառնալով իր ծրագրի վերաբերյալ քաղաքական ուժերի կողմից եղած արձագանքներին` նա նշեց, որ դրանք, հիմնականում, դրական են:
«Այդպիսի բան հայ իրականության մեջ չի եղել, որ միանգամից վեց կուսակցություն համաձայնի, որ դա իսկապես բացարձակ արժեք է: Նրանք դարձան ծրագրի համահեղինակ: Քննակրկել ենք «Ժառանգությունում», հավանել են, բայց Րաֆֆին որևէ բան ընդունելու ընդունակ չի, եթե ուրիշն է առաջարկում: Դաշնակցությունը ստացավ գրականություն և մնաց լուռ: Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա, ծրագիրը քննարկվել է Ազգային ժողովում և եղել են միայն դրական կարծիքներ, նույնիսկ Հովիկ Աբրահամյանի հիացմունք: Նախագահը նույնպես վեց կուսակցություներին լսել է, դրական է արտահայտվել, սակայն ասել է, որ տագնապում է, որ սա աշխարհի որևէ երկրում ընդունված չէ»,- ասաց Պ. Հայրիկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան