«Պալատը կանգնած չէ մեր կողքին». Փաստաբան Տիգրան Աթանեսյանը սկսել է քարոզարշավը (տեսանյութ)
Սեպտեմբերի 14-ին կայանալիք Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկն այսօր տրված է: Պալատի նախագահի ընտրություններին մասնակցում է 4 թեկնածու` Փաստաբանների պալատի անդամներ Արա Զոհրաբյանը, Տիգրան Աթանեսյանը, Աշոտ Թադևոսյանը և Կրոմվել Գրիգորյանը:
Թեկնածու Տիգրան Աթանեսյանն արդեն սկսել է քարոզարշավը և ներկայացրել իր նախընտրական տեսահոլովակը:
«Փաստաբանների պալատի գործունեության մեջ առկա են բազմաթիվ բացասական երևույթներ պալատի գործունեությունը թափանցիկ չէ, թափձանցիկ չէ նաև ֆինանսական գործունեությունը: Պալատը կանգնած չէ մեր կողքին և չի օգնում փաստաբաններիս և ոչ մեկին ու չի օգնում, երբ փաստաբանը հայտնվում է դժվարին իրավիճակներում: Պայքարելով վստահորդների շահերի համար, հաճախ մարտնչելով դատախազության և դատարանների հետ, մենք միայնակ ենք: Լավագույն դեպքում մեր կողքին կարող են լինել մեր ընկերներ փաստաբանները: Պալատը պետք է լինի մեր կողքին, պալատը պետք է օգնի մեզ: Այն ի վերջո դրա համար է, այլ ոչ թե մի քանի փաստաբանի գրասենյակ»,- տեսահոլովակում հայտարարում է փաստաբան Աթանեսյանը:
Նա փաստաբաններին խոստանում է Պալատը դարձնել բոլորինը, եթե քվեարկեն նրա օգտին: