Թոմաս դե Վաալ. Պուտինը մտադիր չէ իր կապիտալը ծախսել Ղարաբաղի վրա
«Չեմ կարծում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ադրբեջան արմատապես կփոխի Կովկասում ստրատեգիական բալանսը»: Այդ մասին ադրբեջանական Vesti.az լրատվական գործակալությանն ասել է բրիտանացի լրագրող, Կարնեգի ֆոնդի Կովկասի հարցերով ավագ գիտնական, «Սև այգի» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը:
Դե Վաալը նաև ընդգծել է, որ այժմ ռուսական կողմի ամենամեծ ձգտումը «Ռոսնեֆտի» մասնակցությունն է գազային ծրագրում. «Չնայած դա դեռ իրենց չի հաջողվել»:
Թոմաս դե Վաալը կարծում է, որ Վլադիմիր Պուտինը բավականին քիչ է հիշատակել Ղարաբաղյան հակամարտությունը: «Ի տարբերություն իր նախորդի` Մեդվեդևի, Պուտինը կարծես թե չի տառապում Ղարաբաղով և չի պատրաստվում իր քաղաքական կապիտալը ծախսել դրա վրա», - կարծում է փորձագետը:
Թոմաս դե Վաալի խոսքերով` և՛ Ռուսաստանի, և՛ Ադրբեջանի համար Պուտինի այցը ուժերի ցուցադրություն էր: «Պուտինը հասկացրեց Վաշինգտոնին, որ ԱՄՆ-ն երկրորդական խաղացող է Կովկասում», - եզրափակել է նա: