Բռնության են ենթարկել Արգիշտի Կիվիրյանին
Կոմիտաս 5 հասցեից ոստիկանները շարունակում են բերման ենթարկել քաղաքացիների: Ծեծելով ոստիկանության բաժին բերման է ենթարկվել Armtoday.info-ի համակարգող Արգիշտի Կիվիրյանը, տեղեկացնում է «News.am»-ը: Կիվիրյանին բռնության են ենթարկել ոստիկանական մեքենայի մեջ և տեղափոխել էին ոստիկանության Արաբկիրի բաժին: Լրատվամիջոցի տեղեկություններով, նրան այժմ տեղափոխում են հիվանդանոց:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Նախախորհրդարանի քարտուղարության տարածած հաղորդագրության համաձայն, մի քանի ժամ առաջ Կոմիտաս 5 հասցեից բերման ենթարկված Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսեսյանը դեռևս Ոստիկանության Արաբկիրի բաժնում է: Նաև բերման են ենթարկել նաև Նախախորհրդարանի անդամ, հանրային պրոբլեմների արագ արձագանքման խմբի պատասխանատու Վարդան Հակոբյանին, Նախախորհրդարանի աջակից, քաղաքացիական ակտիվիստ Արմեն Միքայելյանին, հայտնի բնապահպան ակտիվիստ և Մարիամ Սուխուդյանին և մի շարք այլ ակտիվիստների:
Նշենք, որ Կոմիտաս 5-ում կառուցապատող «Լիբեր» ՍՊԸ-ն ծրագրում է կառուցել բազմաֆունկցիոնալ, բազմաբնակարան շենք, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել բնակիչների շրջանում. Նրանք ասում են, թե շենքը իրենց կտրելու է արևի լույսից: Արդեն մի քանի օր ձգվող ընդվզումներն այսօր էլ շարունակվել են, առաջացել է քաշքշուկ ոստիկանների ու բողոքող քաղաքացիների միջև:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան