Ես հիմա ինձ շատ վատ եմ զգում. Արգիշտի Կիվիրյան
«Ես հիմա ինձ շատ վատ եմ զգում, գլուխս շատ է ցավում, պատրաստվում եմ հիվանդանոցից գնալ տուն ու պառկել», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում քիչ առաջ ասաց այսօր Կոմիտաս 5-ում ոստիկանների կողմից բռնության ենթարկված Armtoday.info-ի համակարգող Արգիշտի Կիվիրյանը: Նա ասաց, որ իր մոտ բժիշկներն ախտորոշել են ուղեղի ցնցում, իսկ գլխի վրա մի քանի վնասվածքներ կան:
Մեր հարցին, թե ինչ է պատրաստվում անել, Կիվիրյանը պատասխանեց, որ շարունակելու է պայքարը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Կոմիտաս 5 հասցեում շինարարությունը կանխելու համար բողոքող քաղաքացիների ու ոստիկանների միջև բախում էր առաջացել: Երկու տասնյակից ավել քաղաքացի տեղափոխվել է ոստիկանության տարբեր բաժիններ: Արգիշտի Կիվիրյանին բռնության են ենթարկել ոստիկանական մեքենայի մեջ և տեղափոխել էին ոստիկանության Արաբկիրի բաժին:
Կարդացեք նաև՝
Բռնության են ենթարկել Արգիշտի Կիվիրյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան