Իրավունք 15:41 24/08/2013

Փաստաբանը պաշտպանելով իր վստահորդի շահերը, չպետք է ընդունի նրա քաղաքական հայացքները. Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատը կայացման շատ դժվարին ուղի է անցել, և այսօրվա խնդիրները չենք կարող համեմատել սրանից օրինակ 10 տարի առաջվա խնդիրների հետ։ Այդ մասին այսօր «Փաստինֆո»-ին տված հարցազրույցում հայտարարել է Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը:

Հիշեցնենք` սեպեմբերի 14-ին կայանալիք Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում առաջադրվել է 4 թեկնածու` Կրոմվել Գրիգորյանը, Տիգրան Աթանեսյանը, Արա Զոհրաբյանը և Աշոտ Թադևոսյանը:

Փաստաբանների պալատում գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ հարցին ի պատասխան, Զոհրաբյանն ասել է, որ անհրաժեշտ է փորձել համատեղ ճիշտ ախտորոշել խնդիրները և լուծել դրանք։

«Կարծում եմ՝ ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ փաստաբանական համայնքն այսօր դարձել է կայուն, ձևավորված ուժ, որի մասնագիտական կարծիքի հետ դատաիրավապահ մարմինները հաշվի են նստում։ Չեմ խուսափի այդ որակումն օգտագործելուց՝ փաստաբանները յուրօրինակ մանրադիտակի դեր են կատարում և պետք է կատարեն։ Թե քաղաքացիաիրավական և թե քրեաիրավական հարաբերություններում ներկայացնելով պաշտպանյալների, վստահորդների շահերը՝ փաստաբաններիս խնդիրն է թույլ չտալ կամայականություններ, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումներ և օրենքով նախատեսված բոլոր միջոցներով պաշտպանել և ինչու չէ նաև պարտադրել պետական մարմիններին՝ զերծ մնալ խախտումներից։

Այս առումով, բնականաբար, պետք է լիներ նաև դիմադրություն։ Անկեղծ ասած ոչ ոք չէր էլ կարծում, որ տարիներ շարունակ մի աշխատաոճ որդեգրած իրավապահ մարմիններն ու դատավորները շատ հեշտությամբ կհրաժարվեն նախկին մեթոդներից ու բարքերից և շատ կարևոր է, որ փաստաբանները կարողանան ներկայանալ որպես հավաքական ուժ։ Պայմանականորեն ասած արտաքին մարտահրավերներին ավելի հեշտ կդիմակայենք, եթե լինենք առավել միասնական և պալատի ներսում ապահովենք առողջ, մրցակցային միջավայր։ Ուստև կարևորում են ներքին թափանցիկության ապահովումն ու փաստաբանների ակտիվ ներգրավումը պալատի գործունեության մեջ։ Պետք է նաև մենք՝ ինքներս մեր մեջ համարձակություն դրսևորենք և խոսենք մեր խնդիրների, բացթողումների մասին, որովհետև նույն այդ հանրությունը, որը շփվում է դատաիրավապահ մարմինների հետ, գործ է ունենում նաև փաստաբանների հետ և իրենց տեսանելի են նաև փաստաբանական համայնքում առկա խնդիրները։ Եվ ես կարևորում եմ անկաշկանդ քննարկումները և պետք է կոշտ արձագանքենք, թե փաստաբանների նկատմամբ գրանցվող ճնշումներին և թե առանձին փաստաբանների կողմից ոչ պատշաճ մասնագիտական վարքագծի դրսևորումներին», -ասել է Զոհրաբյանը:

Նշենք, որ Արա Զոհրաբյանը մի քանի գործերով գործարար և ընդդիմադիր հայացքներ ունեցող Խաչատուր Սուքիասյանի շահերն է ներկայացրել և այդ կապակցությամբ նրա ընդդիմադիր հայացքների մասին հարցին ի պատասխան, Պալատի նախագահի թեկնածուն ասել է, որ ինքը կուսակցական պատկանելություն չունի:

«Հաճախորդների ընտրության հարցում առաջնորդվում եմ ոչ թե նրանց քաղաքական հայացքների, այլ իրավունքի պաշտպանության տեսանկյունից: Իրավաբանական օգնության տրամադրման համար էական նշանակություն ունի իրավունքի խախտման հանգամանքը, և եթե իրոք այդպիսին առկա է, կամ մենք ենք կարծում, որ դա այդպես է, ուրեմն էական չէ, թե ով է խախտել այդ իրավունքը: Իմ կարծիքով, փաստաբանը պաշտպանելով իր վստահորդի շահերը, չպետք է ընդունի նրա քաղաքական հայացքները, քանի որ հենց այդ պահից փաստաբանը կանցնի մասնագիտական սահմանը: Ինչ վերաբերում է համակարգիչս առգրավելու քննիչի փորձին, այո նման բացասական դեպք արձանագրվեց, բայց ի պատիվ մեր փաստաբանական համայնքի պետք է նշեմ, որ փաստաբանների հետ միասին մենք պայքարեցինք այդ արատավոր երևույթի դեմ և հաղթանակած դուրս եկանք: Դա նախադեպային էր և մենք փաստաբաններս պնդում էինք, որ չի կարելի փաստաբանական գաղտնիք պարունակող համակարգիչը առգրավել: 2012թ. հունվարից արդեն Փաստաբանության մասին օրենքով է արգելվել փաստաբանի բնակարանից կամ գրասենյակից առգրավել տեղեկատվական բնույթի փաստաթղթեր կամ կրիչներ (այդ թվում` համակարգիչ): Սա արդեն փաստաբանների պալատի լոբինգի արդյունքն էր», -հայտարարել է Զոհրաբյանը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարը՝ iravaban.net

Կարդացեք նաև`

Ես չեմ հեռանում, ես մնալու եմ, ես չեմ կարող չօգնել. Ռ. Սահակյանը` ՓՊ նախագահի առաջիկա ընտրությունների մասին

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}