Իրաքում հատուկ գործողությունների հետևանքով ոչնչացվել է 16 և ձերբակալվել 56 ահաբեկիչ
Իրաքյան բանակը երկրի արևմուտքում հատուկ գործողությունների արդյունքում տասնյակ ահաբեկիչների է ձերբակալել:
«Ռոսբալտ» լրատվական կայքը փոխանցում է, որ Իրաքի անվտանգության ուժերը, հայտնաբերելով ահաբեկիչների ապաստարանը, «Ալ-Ղայիդայի» 16 ահաբեկիչ են սպանել և 56-ին էլ ձերբակալել:
Իրաքյան զինծառայողները նաև հայտնաբերել են երկու շինություն, որտեղ ահաբեկիչները ռումբեր են պատրաստել, ինչպես նաև զինամթերքով ու ականանետերի արկերով լի երեք պահեստ և մի քանի ականապատած մեքենա, որոնք ականազերծվել են:
Իրաքում հուլիսը դարձել էր 2008 թվականից այս կողմ ամենաարյունալի ամիսը. նախորդ ամսում ահաբեկչական հարձակումների հետևանքով 1058 զոհ էր գրանցվել: 2013 թվականի ընթացքում 4 հազար քաղաքացիական անձինք են սպանվել, 10 հազարը` տուժել, ինչի ընթացքում մահացել կամ ոչնչացվել են 68 զինյալ: