Արգելվել է Իտալիայից Հայաստան մսամթերքի, ձվի, կերերի ներմուծումը
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի ս.թ. օգոստոսի 22-ի N 468-Ա հրամանով ժամանակավորապես արգելվել է Իտալիայի Հանրապետությունից կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:
Ծառայությունից հայտնում են, որ յրամանն արձակվել է` ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 10-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կանոնադրության 9-րդ կետի 21-րդ ենթակետով և 15-րդ կետի 4-րդ ենթակետով, ինչպես նաև Իտալիայի Հանրապետության տարածքում արձանագրված թռչնի գրիպ (H7N9 տիպի) հիվանդության ներթափանցումը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով:
Հայաստանի Հանրապետություն ներմուծումն արգելվել է՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները