Ահազանգ. Կոմիտաս 5-ում շատանում են ոստիկանները
Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը ահազանգ-հաղորդագրություն է տարածել լրատվամիջոցներոին` տեղեկացնելով, որ Կոմիտաս 5 հասցեում առավոտյան վերսկսվել է շինարարությունը:
«Ծանր տեխնիկան ներսում աշխատանք է կատարում: Երկու օր առաջ տրվել էր պատկան մարմինների կողմից խոսոտւմ 5 օրով դադարեցնելու շինարարությունը, դատարանի կողմից, որպեսզի քննարկվի այս հարցը: Սակայն շինարարություն իրականացնող կազմակերպությունը խախտել է պայմանավորվածությունը: Տարածքում շատանում են ոստիկանները: Քաղաքացիները մոտ 10 հոգի են»,-ասված է հաղորֆագրության մեջ:
Նախորդող հրապարակումներ`
Կոմիտաս 5Ա-ում կրկին լարված իրավիճակ է
Կոմիտաս 5-ում տղամարդը կտրել է երակները
Ոստիկանության հայտարարությունը` Կոմիտաս 5-ում տեղի ունեցածի մասին
«Ամոթ, ամոթ». Դավիթ Օհանյանը հեռացավ Կոմիտաս 5-ից