Գյուղատնտեսական ապրանքների շուկա` Շուշիում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին այցելել է Շուշի քաղաքում բացված «Շուշի»գյուղատնտեսական ապրանքների շուկա: Արցախի նախագահի լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախագահը կարևորել է նման տոնավաճառների կազմակերպումը՝ այն համարելով օգտակար ինչպես հանրապետության սոցիալ-տնտեսական, մասնավորապես, գյուղատնտեսության զարգացման, այնպես էլ բնակչությանը մատչելի գներով տեղական որակյալ արտադրանք մատակարարելու համար:
Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է նաև Շուշիի գորգերի թանգարան, որը, Բակո Սահակյանի խոսքով, մեծապես նպաստում է Արցախում ազգային ավանդույթների ու արժեքների պահպանմանը եւ զբոսաշրջության առաջընթացին: Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: