Եղիա Ներսիսյանը ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում է
Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս 5 հասցեում այսօր էլ իրավիճակը լարված է. բնակիչներն ու մի քանի քաղաքացիական ակտիվիստներ թույլ չեն տալիս շինարարություն իրականացնել, իսկ ոստիկաններն էլ փորձում են այնպես անել, որ շինարարություն իրականացնող ընկերության համար խաչընդոտ չլինի:
Նշենք, որ Կոմիտաս 5-ում կառուցապատող «Լիբեր» ՍՊԸ-ն ծրագրում է կառուցել բազմաֆունկցիոնալ, բազմաբնակարան շենք, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել բնակիչների շրջանում. Նրանք ասում են, թե շենքը իրենց կտրելու է արևի լույսից:
Արդեն մի քանի օր ձգվող ընդվզումներն այսօր էլ շարունակվել են, առաջացել է քաշքշուկ ոստիկանների ու բողոքող քաղաքացիների միջև, ինչի արդյունքում վարչական բերում է իրականացվել ակտիվիստ Եղիա Ներսիսյանի նկատմամբ: Ոստիկանության լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրին, որ նա այժմ Արբակիրի ոստիկանության բաժանմունքում է:
Կարդացեք նաև` Կոմիտաս 5-ում տղամարդը կտրել է երակները (Տեսանյութ)
Ոստիկանության հայտարարությունը` Կոմիտաս 5-ում տեղի ունեցածի մասին
«Ամոթ, ամոթ». Դավիթ Օհանյանը հեռացավ Կոմիտաս 5-ից (Տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները